logo-en

  NORTHERN UNIVERSITY

tumanyan gitajoxov

Միջբուհական ուսանողական աշխատաժողովի հրավեր

Հյուսիսային համալսարանը կազմակերպում է «Թումանյանը ուսանողների աչքերով» խորագրով միջբուհական ուսանողական աշխատաժողով, որը տեղի կունենա Հովհաննես Թումանյանի թանգարանում, մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին ։
Լավագույն ելույթները հոդվածի ձևավաչափով կտպագրվեն «Հյուսիսափայլ» գիտական հանդեսում։
Մասնակիցները կարող են իրենց նյութերն ուղարկել մինչև ս․թ․ ապրիլի 1-ը՝
 էլեկտրոնային փոստին   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Լրացուցիչ հարցերի համար զանգահարել`  095 -09-71-70 :

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակալի ժամանակավոր թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝  13.03.2023թ.

Պարտադիր պահանջներ 

  1. Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և(կամ) կրթական ոլորտի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
  2. Բուհի կանոնադրության, ներքին կարգապահական և էթիկայի կանոնների և իր լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն[1].
  3. Առնվազն 1 օտար լեզվի իմացություն (լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 (B1) մակարդակին համապատասխան):
  4. Կարողանա բանավոր և գրավոր գերազանց հաղորդակցվել մայրենի (հայերեն) լեզվով:

Դեկանի տեղակալի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դեկանի տեղակալի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:

Պահանջվող հմտություններ

  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլո­գիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
  • կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
  • թիմային աշխատանքի ունակություն
  • նախաձեռնողականություն:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. էլ. հասցեին։

 

 

ԻՆՍՏԻՍՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ

havatarmagrum2023 havatarmagrum2023 1

Սույն վկայականը հավաստում է, որ Հավատարմագրման հանձնաժողովի 2022 թ. նոյեմբերի 15-ի N 77 որոշմամբ «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ-ին շնորհվել է ԻՆՍՏԻՍՈՒՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՈՒՄ՝ 4 տարի ժամկետով:
Սույն վկայականը հավաստում է, որ յուրաքանչյուր հաջողություն նվիրված և արհեստավարժ աշխատանքի արդյունք է:
Հյուսիսային համալսարանը, իր առաքելությանը հավատարիմ, կշարունակի պատրաստել որակյալ կադրեր։

Main News

Հայտարարություններ

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...