Լեշնոյի համալսարանի պատվիրակության ղեկավարը` ռեկտոր Մաչեյ Պիետշակը, կլոր սեղան-քննարկման ժամանակ նախ և առաջ ներկայացրեց իրենց համալսարանի պատմությունը: Նա նշեց, որ թեպետ բուհն ունի քսան տարվա պատմություն, սակայն արդեն իսկ հասցրել է մեծ հեղինակություն ու ճանաչում ձեռք բերել և Լեհաստանում, և ողջ եվրոպական տարածաշրջանում: Դրան նպաստել է բուհի հարմար դիրքը, բոլոր ենթակառուցվածքների մեկ վայրում ներդաշնակորեն տեղակայվելը, ուսանողների համար բարենպաստ պայմաններ ստեղծելը: Ռեկտոր Մաչեյ Պիետշակը հավելեց նաև, որ համալսարանը հիմնադրելիս կարևորել են ֆինանսական քիչ հնարավորություններով ուսանողների կրթության կազմակերպումը հենց հայրենի քաղաքում, թեպետ բուհն ունի նաև տարբեր քաղաքներից ու երկրներից բազմաթիվ ուսանողներ:
Այնուհետև Մաչեյ Պիետշակը ներկայացրեց Հյուսիսային համալսարանի հետ համագործակցության չորս հիմնական ուղղությունները՝ Էրազմուս+ նոր ծրագրի շրջանակներում դասախոսների փոխանակում, կրկնակի դիպլոմների տրամադրում, տնտեսական կապերի ընդլայնում, գիտական համագործակցության ամրապնդում:
Կլոր սեղան-քննարկումից հետո հյուրերն ուղևորվեցին Գառնի-Գեղարդ: Վաղը նրանք հանդես կգան երեք դասախոսությամբ: Մուտքն ազատ է միայն ուսումնատենչների համար: