logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Hayas1 Hayas2 Hayas3

  «Բաց» դասը անցկացնում են տնտեսագետ ուսանողները

Համալսարանում աստիճանաբար մեծ տարածում է գտնում ստուգարքները «բաց» դաս-սահիկահանդեսների միջոցով անցկացնելը, որոնց մասնակցում են տարբեր կուրսերի ուսանողներ, դասախոսական ու վարչական կազմից ներկայացուցիչներ: Այս անգամ «բաց» դաս-ստուգարքը «Կառավարչական աշխատանքների ընդունում» առարկայի շրջանակներում էր, դասախոս ու նախաձեռնության հեղինակ՝ Հայաս Հակոբյան: Նման օրինակով ստուգարքն անցկացնելը հնարավորություն է տալիս ուսանողներին գրեթե ամբողջությամբ տիրապետել դասընթացի նյութերին, քանի որ յուրաքանչյուր շնորհանդեսում ներառված են մի քանի ամբողջական թեմաներ: Ստուգարքի այս ձևը արդյունավետ է նրանով, որ ուսանողները, հետևելով մյուսների աշխատանքին, հենց ստուգարքի ընթացքում յուրացնում են նաև այլ թեմաներ:Միաժամանակ, ստուգարքը «բաց» դասերի ու սահիկահանդեսի միջոցով անցկացնելը մղում է ուսանողին ինքնուրույն հետազոտական աշխատանքի, ինչի շնորհիվ    հաճախ դուրս են գալիս թեմայի շրջանակներից՝ յուրացնելով դասընթացին առնչվող ավելի շատ նյութ:

«Կառավարչական աշխատանքների ընդունում» առարկայի ստուգարքը, մեղմ ասած, տպավորիչ ու հետաքրքիր էր: Ուսանողները ջանք չէին խնայել թեմաները մանրամասն ու ամբողջական ներկայացնելու համար: Իսկ դասախոս Հայաս Հակոբյանի դիպուկ հարցադրումները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ ստուգարքի այս եղանակը իսկապես էլ նպաստել է թեման հրաշալի յուրացնելուն:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...