Հյուսիսային համալսարանի միջազգային գործընկերների թիվը համալրվեց ևս երկուսով
2019-2020 ուստարվա սկիզբը Հյուսիսային համալսարանի համար նշանավորվեց միանգամից երկու արտասահմանյան բուհերի հետ համագործակցությամբ: Հյուսիսային համալսարանը այսուհետ համագործակցում է Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանի և Բուլղարիայում գտնվող Վառնայի կառավարման համալսարանի հետ: Հյուսիսային համալսարանի «Կառավարում» մասնագիտության ուսանողները անվճար հիմունքներով կարող են իրենց ուսումնառությունը շարունակել Վառնայում:
Երկկողմ համաձայանագրերի շնորհիվ նոր հեռանկարներ են բացվում Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար: Նշենք, որ առաջիկայում նախատեսվում են նոր համագործակցություններ միջազգային բարձր վարկանիշ ունեցող բուհերի հետ :