Հարգելի՛ դասախոսներ, սիրելի՛ ուսանողներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ մեծ ու նվիրական տոնի՝ Նոր տարվա առթիվ։
Ուրախալի է ու հատկանշական, որ բոլորս գոհունակության զգացումով ենք հրաժեշտ տալիս 2019 թվականին և լավատեսությամբ, հավատով և ապագային միտված ակնկալիքներով ենք մուտք գործում Նոր տարի:
Անցնող տարի, իր հետ բերած հոգսերով ու դժվարություններով հանդերձ, նշանավորվեց նոր, ակնառու հաջողություններով, որոնք համալսարանի դասախոսական և ուսանողական կոլեկտիվների հաստատակամ ջանքերով ձեռք բերվեցին բուհի կենսագործունեության բոլոր ոլորտներում՝ դառնալով համալսարանի տարեգրության հարուստ և ուշագրավ էջերից մեկը:
Համոզված ենք, որ 2020 թվականը՝ Մեծն Թումանյանի ծննդյան 150-ամյակին հաջորդող տարին, Թումանյանի երազանքների Հայաստանի կերտման,մեր երկրի ծաղկման տարի է լինելու: Պետության աջակցությունը վայելող բուհերում մենք ունենալու ենք Հայաստանի քաղաքացիների անվճար կրթության հնարավորություն, ինչն արդեն սկսվել է Հյուսիսային համալսարանում սփյուռքահայերի և կրթության կառավարման համակարգի աշխատակիցների համար:
Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի խաղաղության, հաղթանակների ու վերելքների տարի: Թող բոլորիս ընտանիքներում թևածի լավատեսությունը, ներդաշնակությունն ու բարօրությունը:
Խորին հարգանքով՝
Հյուսիսային համալսարանի ռեկտոր՝ Բորիս Մակիչյան