Հյուսիսային համալսարանի և Շեցինի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հյուսիսային համալսարանի 1 ուսանողի հնարավորություն կտրվի 2019 -2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում:
Բոլոր ծախսերը ֆինանսավորվում են «Էրազմուս+» միջազգային փոխանակման ծրագրի կողմից:
Ծրագրին կարող են դիմել տնտեսագիտության և կառավարման, իրավագիտության և օտար լեզուների բաժինների այն ուսանողները, ովքեր`
- սովորում են Հյուսիսային համալսարանի առկա ուսուցման բակալավրիատի 2-րդ, 3-րդ կուրսերում
- սովորում են առկա ուսուցման մագիստրատուրայի 1-ին կուրսում
- ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
- ունեն բարձր առաջադիմություն
- ունեն հասարակական ակտիվություն
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև դեկտեմբերի 16-ը ներառյալ միջազգային կապերի բաժնի էլ-փոստին Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ ուղարկեն կամ անձամբ ներկայացնեն
- անձնագրի լուսապատճենը,
- ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերեն),
- անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (առկայության դեպքում): Այն ուսանողները, ովքեր հանձնել են միջազգային կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությունը ուղարկում են միջազգային կապերի բաժնից ուղարկված pdf ֆայլը, որտեղ նշված է ստացած գնահատականը,
Դուք կհամոզվեք, որ հայտը միջազգային կապերի բաժինը ստացել է պատասխան հաղորդագրություն ստանալով: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: Լեհաստանի երկարաժամկետ (D տեսակի) մուտքի արտոնագրի տրամադրման համար պատասխանատու դեսպանատունը գտնվում է Երևանում:
Հարցերի դեպքում կարող եք դիմել արտաքին կապերի բաժին