logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

erablur 

Եռաբլուրի բարձունքում բառերը համրացան: Այս օրերի տանջալից սպասումները, հոգեկան խռովքը, տագնապները, որն ապրեց մեզանից յուրաքանչյուրը, թվում էր՝ պիտի դուրս հորդեն հայրենիքի համար նահատակված Գարուշ Համբարձումյանի շիրմաթմբի  մոտ՝ թեթևություն բերելով մեզ և ուղղվելով հավերժության ճանապարհը բռնած մեր  մյուս  քաջորդիներին:   

Բայց բառեր չկային, քանի որ դրանք անզոր էին փարատելու այն մորմոքը, որն ապրում է  մայրը որդուն կորցնելիս, կինը՝ ամուսնու շիրմի մոտ ծնկաչոք հեկեկալիս, զավակը՝ հորը վերջին հրաժեշտը տալիս: Որևէ բառ չի կարող թեթևացնել նման վիշտը:

Եռաբլուրի բարձունքում՝ հայրենիքի համար նահատակված հայ քաջորդիների շիրիմների կողքով անցնելիս հասկացա մի ճշմարտություն՝ հայը զենք է վերցնում սիրուց՝ մայր հողի, հարազատի, մերձավորի հանդեպ ունեցած սիրուց, նրանց արժանապատվությունն ու կյանքը պաշտպանելու գիտակցումից դրդված: Նահանջի ճանապարհ չկա: Հայի ինքնությունից, հազարամյակների գենետիկ հիշողությունից հրաժարվելու, մկրատված հայրենիքի այս վերջին կտորը շան բերան տալու իրավունք չունենք: Խաղաղությամբ  ննջեք մեր հերոսներ, ձեր չկրակած փամփուշտներով մենք՝ ողջերս, կշարունակենք պաշտպանել արյունով մյուռոնված մեր հողը:

     Հյուսիսային համալսարանի պատվիրակությունն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ խոնարհեց  հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի շիրիմին:

 

 

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Հայտարարություններ

Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

07.09.2020
Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

Հարգելի ուսանողներ, 2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քնն...

Մրցույթ ՏՏ մասնագետի թափուր պաշտոնի համար

12.08.2020
Մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր  պաշտոնի համար

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր &n...

Գլխավոր նորություններ