logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ggty

 

Նոր համագործակցության սկիզբ  Հյուսիսային համալսարանի և Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանի միջև

2020 թ. հուլիսին Հյուսիսային համալասարանի և Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանի միջև կնքվեց երկկողմանի համաձայանագիր: Համագործակցությունն ուղղված է խթանելու երկկողմ հարաբերությունները ակադեմիական և գիտական ոլորտներում: Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանը համարվում է ՌԴ հնագույն բուհերից մեկը և հիմնադրվել է 1940 թվականի մայիսի 7-ին:

Երկու բուհերի միջև կնքված համաձայնագրի շրջանակում Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանը Հյուսիսային համալսարանի հետ իրականացնելու է կրկնակի դիպլոմով չորս բակալավրական կրթական ծրագիր:

Միջազգային գործընկերների շարքում Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանը առանձնահատուկ դեր ունի և նոր հեռանկարներ է բացում Հյուսիսային համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար:

Առաջիկայում  նախատեսվում է առավել ընդլայնել համագործակցության շրջանակը՝ նոր ոլորտներ ընդգրկելով:

Ռուսաստանի Դաշնության Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանը /https://www.ggtu.ru/, որը համարվում է ՌԴ հնագույն բուհերից մեկը/ հիմնադրվել է 1940 թվականի մայիսի 7-ին/, երկու բուհերի միջև կնքված պայմանագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի հետ իրականացնելու է կրկնակի դիպլոմով չորս բակալավրական կրթական ծրագիր.

  1. 011201.01.6 Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա /հեռակա/ - 2 տեղ
  2. 011301.01.6 Տարրական մանկավարժություն և մեթոդիկա /հեռակա/ - 2 տեղ
  3. 011401.20.6 Ռուսաց լեզու և գրականություն /առկա, հեռակա/ - 2 տեղ:
  4. 011401.06.6 Ինֆորմատիկա /հեռակա/ - 2 տեղ

Դիմորդները, որոնք ցանկանում են միաժամանակ սովորել Հյուսիսային համալսարանում և Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանում / Մոսկվայի մարզ, Օրեխովո-Զուևո, պետք է հանձնեն ընդունելության առցանց հատուկ քննություններ՝ ՊՀՏՀ ընդունվելու համար, որոնց կնախապատրաստեն գործընկեր համալսարանի համապատասխան մասնագետները:

Ընդունելության քննությունները հաջողությամբ հանձնած դիմորդները կհրամանագրվեն միանգամից որպես երկու բուհի ուսանող: Ուսանողները կվճարեն միայն Հյուսիսային համալսարանի ուսման վարձավճարը, իսկ ՊՀՏՀ-ում կրթությունը կլինի անվճար՝ պետական բյուջեով ԱՊՀ երկրների քաղաքացիների համար հատկացված տեղերի հաշվին: Ուսուցումը ՌԴ բուհում կլինի հեռավար և դիմորդների համար կկազմվի անհատական պլան՝ երկու բուհերի կրթական ծրագրերի հիման վրա: Կրկնակի դիպլոմով սովորող ուսանողները հնարավորություն կունենան պրակտիկան անցնել Պետական հումանիտար-տեխնոլոգիական համալսարանում:

Դիմումները՝ կրկնակի դիպլոմով առկա ուսուցմամբ կրթական ծրագրով սովորելու համար, ընդունվում են մինչև ս.թ. օգոստոսի 5-ը, իսկ հեռակա ծրագրերով՝ մինչև ս.թ. օգոստոսի 19-ը:

Մանրամասների համար դիմել՝ Հյուսիսային համալսարանի ընդհանուր բաժին ՝ 010573317 հեռախոսահամարով կամ Արտաքին կապերի բաժնի Եվրոպական ծրագրերի պատասխանատու Անի Թամազյանին՝ էլեկտրոնային նամակ ուղարկելով interndep@ northern.am հասցեին:

Հայտարարություններ

Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

07.09.2020
Հայտարարություն ուսանողների համար ստուգարքները և քննությունները վերահանձնելու մասին

Հարգելի ուսանողներ, 2019-2020 ուսումնական տարվա II կիսամյակի ստուգարքների և քնն...

Մրցույթ ՏՏ մասնագետի թափուր պաշտոնի համար

12.08.2020
Մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր  պաշտոնի համար

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ ՏՏ մասնագետի  թափուր &n...

Գլխավոր նորություններ