logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

heraka 20 21

Հյուսիսային համալսարանում առցանց տարբերակով  սկսվել են հեռակա ուսուցման դասերը բակալավրիատի 33, մագիստրատուրայի 11 կուրսի ուսանողների համար։ Բուհի երեք ֆակուլտետների տարբեր մասնագիտությունների գծով կրթություն ստացող ուսանողները մեկ միասնական՝  zoom հարթակում  մասնակցում են ուսումնական պլաններով նախատեսված դասընթացներին։ Հարկ է նշել, որ համավարակի պատճառով  անցումը  առցանց  ուսուցման, որքան էլ որ անակնկալ  էր սկզբնական շրջանում, այնուհանդերձ մի մարտահրավեր էր, որին  հաջողությամբ դիմագրավեց բուհի ողջ անձնակազմը։ Եվ եթե 2020 ուստարվա երկրորդ կիսամյակում ընդունելի ու կիրառելի էին հեռավար ուսուցման մի շարք եղանակներ, այդ թվում նաև հաղորդակցության viber, messenger հավելվածներն ու նաև էլեկտրոնային փոստը, ապա այժմ բուհի ղեկավարության և համապատասխան ստորաբաժանման ջանքերով համալսարանի հեռավար ուսուցման ողջ գործընթացն իրականացվում է մեկ միասնական հարթակով։ 

Դասապրոցեսի արդյունավետությանը նպաստում են ուսանողներին փոխանցվող ուսումնամեթոդական փաթեթները։ Դեկանատների կողմից առկա է նաև պատշաճ ուշադրություն  և վերահսկողություն դասերին ուսանողների մասնակցության նկատմամբ։  Փաստենք, որ հեռավար ուսուցումը Հյուսիսային համալսարանում տեխնիկական առումով կազմակերպվում է  գրագետ ու համակարգված կերպով։ Պատշաճ  ուշադրություն է դարձվում նաև առցանց ուսուցման մեթոդական բազմազանությանը։ Բուհի դասախոսների շրջանում առաջիկայում նախատեսվում է անցկացնել մեթոդական վերապատրաստումներ՝ առցանց ուսուցման գործիքակազին առավել հանգամանալից ծանոթացնելու նպատակով։

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հայտարարություն«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎ

25.02.2021
Հայտարարություն«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հյուսիսային համալսարանի հարգելի դասախոսներ, խոստումնալից գիտնականներ, հրավիրում...

Ինչպես պատրաստել գրագետ ինքնակենսագրություն/CV

22.02.2021
Ինչպես պատրաստել գրագետ ինքնակենսագրություն/CV

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, մարդկային ռեսուրսների...