ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ Մ․ ՄԱԿԻՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ «ԿՐԹՈՒԹՅԱՆ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ 1000-ՐԴ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՐԻ ԼՈՒՅՍԸՆԾԱՅՄԱՆ ԱՌԹԻՎ
Անխախտ բարեկամության վստահությամբ
Մարդկության առաջընթացը պայմանավորված է յուրաքանչյուր երկրի կրթական մակարդակով: Որակյալ եւ կրթված մասնագետների առկայությամբ է զարգանում յուրաքանչյուր ոլորտ:
Այդպես է նաեւ մեր պարագայում: Եվ պատահական չէ, որ Հայաստանում հիմնարար է դարձել գիտելիքահեն տնտեսություն զարգացնելու գաղափարը: Եվ այդ գաղափարի իրականացմանն է նպատակաուղղված վերջին տասնամյակներին երկրի կրթական համակարգում ընթացող բարեփոխումների շղթան: Մեր հանրապետության կրթական յուրաքանչյուր նորամուծության
լայնածավալ լուսաբանում, առաջացած խնդիրների շուրջ քննարկումներ եւ լուծման ուղիների առաջարկություններ կարելի է գտնել «Կրթություն» շաբաթաթերթի էջերում: Այն ներկայացնում է թե՛ պետական եւ թե մասնավոր հատվածի հոգսերը, կարողանում է առաջացնել առողջ մրցակցություն`
արտացոլելով այս կամ այն բուհի առաջընթացին միտված գործողություններն ու քայլերը: Այն բաց է կրթական բոլոր ձեւերի համար: