logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

gr dat1 gr dat

(դատապարտյալի աթոռին Ռուբեն Թուսյանն է)
 
«Անկեղծ ասած, ինքս էլ չգիտեմ՝ ի՞նչ ընթացք կստանա դատավարությունը,-մինչ դասն սկսելը խոստովանում է գրականության դասախոս, դոցենտ Վարդուհի Դավթյանը,- որևէ սցենար չի գրվել, անգիր սովորելու համար տեքստեր չեն հանձնարարվել: Միակ պայման-պարտադրանքը դատի մասնակիցներին եղել է հիանալի ուսումնասիրել գրական երկն ու, պահպանելով իրական դատավարության կանոնները, պատրաստվել դատին՝ հնարավորինս մտնելով կերպարի մեջ»:
Ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտները (Ռուբեն Թուսյան` Հեսու Միքայելյան, դատապաշտպան` Շուշան Սարգսյան, վկաներ՝ Բորիս Մակիչյան, Մոնիկա Թորգոմյան, դատախազ` Մարի Գևորգյան, հայցող՝ Դավիթ Սարգսյան, փաստաբան՝ Մանե Հարությունյան) ոչ միայն հիանալի ուսումնասիրել էին Նար-Դոսի «Սպանված աղավնին» ստեղծագործությունը, այլև «խաղում էին» ժանրի բոլոր կանոնների համաձայն: Ինքնուրույն ու համարձակ դատողություններով աչքի ընկան բոլոր մասնակիցները: Միաժամանակ հետաքրքիր էր նաև հարցադրումներին ճկուն ու տրամաբանված պատասխանելու, արագ կողմնորոշվելու և ներկայացված փաստարկներին անմիջապես հակափաստարկներ բերելու նրանց ունակությունը: Գրական դատի ընթացքում դատավորի անկրկնելի կերպարով ներկայացավ դասախոս, դոցենտ Վ. Դավթյանը, որն էլ ներկայացրեց խիստ դատավճիռ՝ արժանանալով դատավարության ներկաների ծափահարություններին:
«Իսկապես ստացված ու հիանալի դաս էր,-իր տպավորությունները կիսեց համալսարանի ուսումնահետազոտական և միջազգայնացման գծով պրոռեկտոր Լ. Ֆլջյանը ,-հատկապես տպավորիչ էր աշակերտների ինքնուրույն ու ազատ մտածողությունը, համարձակ պահվածքը, խոսքի պատճառահետևանքային կապը: Մասնակցելով գրական դատին՝ կարող եմ ասել՝ ի դեմս մեր աշակերտների կյանք կմտնի այնպիսի սերունդ, որը պահանջատեր կլինի նաև ազգային արժեքները պահել-պաշտպանելու հարցում»:
Հ.Գ. Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում նաև դասախոս Վարդուհի Դավթյանին: Աշակերտներին մտածել սովորեցնելը, ինքնավստահություն ներշնչելը, գրագետ հաղորդակցվելու հմտությունները ձևավորելը իսկապես իր գործի գիտակ ու բանիմաց մանկավարժին բնորոշ գիծ է:
 
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...