logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

teqeyan1 teqeyan2 teqeyan3

«ՎԱՀԱՆ ԹԷՔԷԵԱՆ. ՅՕԴՈՒԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՌԱՀԱՏՈՐԻ ԱՌԱՋԻՆ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

2022թ. մայիսի 6-ին Երևանի «Թեքեյան կենտրոն»-ում տեղի ունեցավ Հյուսիսային համալսարանի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Դավթյանի կողմից կազմված «Վահան Թէքէեան. Յօդուածների ժողովածու» եռահատոր հրատակության առաջին գրքի շնորհանդեսը: Հայ ընթերցողին հատնի են Վ. Թեքեյանի բանաստեղծությունները, սակայն հոդվածները, որոնք առանձին գրքով ընթերցողին ներկայացվում են առաջին անգամ: Գիրքը տպագրվել է «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի աջակցությամբ և առաջին անգամ ներկայացնում է հանճարեղ գրողի 1901-1910թթ գրած և արևմտահայ և արտասահմանյան մամուլի էջերում տպագրած հոդվածները: Կազմող հեղինակը մեծ ջանադրությամբ, գիտական բարձր մակարդակով հավաքել և ժամանակագրական կարգով ներկայացրել է «ոսկու ձուլակտորների պես մամուլում սփռված» հոդվածները:
Բացման խոսքով հանդես եկավ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հեղինակին գրքի հրատարակության առիթով՝ նա ուրախությամբ նկատեց, որ հատորի լույսընծայումը մշակութասեր հայության կողմից սպասված ինքնատիպ աշխատանք է: Ճիշտ է, ըստ նրա, Վահան Թեքեյանին  Հայաստանում նոր-նոր են խորությամբ սկսում ճանաչել, սակայն Սփյուռքում նա վաղուց է գնահատված ու սիրված: Լինելով արևմտահայ վերջին և սփյուռքահայ առաջին պոետը՝ նա միաժամանակ ծավալել է հասարակական մեծ գործունեություն: Ժողովածուում ընդգրկված հոդվածների շնորհիվ ընթերցողն առավել մանրամասն կծանոթանա կարողագույն հրապարակագրի ազգային, մշակութային և հասարակական գործունեությանը:
Ապա տպավորիչ ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ ներկայացնելով հանճարեղ գրողի հրապարակագրության առանձնահատկությունները:
Գրքի վերաբերյալ ծավալուն և ուշագրավ վերլուծությամբ հանդես եկավ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նունե Մկրտչյանը: Նա, բարձր գնահատելով Վ. Դավթյանի կատարած աշխատանքը, մասնավոր ուշադրություն դարձրեց առաջաբանին՝ «Հազարներու մէջէն մէկը» վերնագրով, Ծանոթագրություններին՝ մանրակրկիտ աշխատված, Անձնանունների և Տեղանունների ցանկին՝ կազմված գիտական բարձր մակարդակով, ինչը միաժամանակ երևան էր հանում կազմողի հարուստ գիտելիքները խնդրո առարկա նյութի վերաբերյալ: Ըստ բանախոսի, գիրքը հարուստ նյութ կհաղորդի ընթերցողին՝ հասկանալու ժամանակաշրջանն ու միջավայրը:
Ուշագրավ էր բանախոս ԵՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Մարկոսյանի ելույթը: Բարձր գնահատելով հեղինակի աշխատանքը՝ նա կարևորեց  հոդվածների բազմաթեմայնությունը՝ գրականություն, քաղաքականություն, կրոն, մշակույթ, որբահավաքություն, կրթություն, լրագրություն, գրատպություն և այլն, որոնք կարող են տալ ուսումնասիրության անսպառ նյութ:
Բանախոս Երևանի Հյուսիսային համալսարանի Բանասիրության և մանակավարժության ֆակուլտետի դեկան Մերի Այվազյանն էլ իր խոսքում նկատեց, որ Վ. Թեքեյանի հոդվածները ճանաչողության լայն հնարավորություն են տալիս. ընթերցողը կարող է ճանաչել մշակութային, քաղաքական, հոգևոր գործիչների, ծանոթանալ նրանց կյանքի և գործունեության մանրամասներին, որոնց մասին հանրամատչելի տեղեկությունները այլ աղբյուրներում կա՛մ քիչ են, կա՛մ բացակայում են:
Շնորհանդեսի գեղարվեստական մասում հնչեցին Կոմիտասի անզուգական մշակումները  ջութակահար Գրիգոր Գուլխանջյանի հրաշալի կատարմամբ:
Անկրկնելի ելույթով հանդես եկավ ասմունքող Աիդա Ասատուրյանը, որը ներկայացրեց հատվածներ Վ. Թեքեյանի հոդվածներից:
Միջոցառումը հուզառատ էր, տպավորիչ և ջերմ: Թեքեյանասերները խոստովանեցին, որ անհամբեր կսպասեն գրքի երկրորդ և երրորդ հատորների լույսընծայմանը:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...