Ուշադրությո՛ւն
«Դասավանդի՛ր, Հայաստան» երկամյա ծրագիրը հավաքագրում է լավագույն երիտասարդներին Հայաստանից և սփյուռքից, ովքեր ստեղծարար են և ունեն առաջնորդական հմտություններ: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում շրջանավարտներին և ավարտական կուրսի ուսանողներին (ովքեր դիպլոմը ստանալու են նախքան կամ մինչև 2018թ. հուլիս ամիսը) 2 տարի աշխատել որպես ուսուցիչ Հայաստանի ամենաանապահով շրջաններում:
Ծրագրին մասնակցելու պարտադիր պայմանները՝
Բակալավրի կրթական աստիճան նախքան կամ մինչև 2018թ. հուլիս ամիսը (եթե դեռ սովորում են)
Հայերեն լեզվի սահուն իմացություն, բանավոր և գրավոր խոսքի գերազանց հմտություններ
Անգլերենի հիմնական գիտելիքներ
Աշխատանքի թույլատվություն և սոցիալական քարտ (ձեռք բերել մինչև 2018թ. հուլիս ամիսը)
Երկամյա ամբողջական ներգրավվածություն (դասավանդելու ժամանակահատվածը հուլիս 2018-հունից 2020)
Դիմելու վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 30-ը:
Ծրագրին մասնակցելու համար պետք է լրացնել դիմում-հայտը`անցնելով հետյալ հղմամբ՝ https://arm.teachforarmenia.org/2018-form-arm.
Դիմում-հայտի անգլերեն տարբերակը՝
https://www.teachforarmenia.org/en-form-2018?utm_source=ARMACAD.info&utm_medium=ARMACAD.info.
Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել հետյալ հղմամբ՝ https://arm.teachforarmenia.org/about-the-fellowship/.