logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo cig

Հյուսիսային համալսարանում «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհատ խորհրդատուի՝ ցանցային ադմինիստրատորի, ընտրության մրցույթի հայտարարություն

 

Հյուսիսային համալսարանը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում «Կրթության ծրագրերի կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի հետ կնքված դրամաշնորհային պայամանագրի համաձայն իրականացնում է «Հեռակա ուսուցման դասընթացների կազմակերպում՝ հեռավար կրթական տեխնոլոգիաների զուգորդմամբ» կրթական ծրագիր: Ծրագրի նպատակը մարզերում (մասնավորապես ծրագրով նախատեսված Լոռու մարզում) հեռակա կրթաբլոկի դասընթացների դասավանդումն է հեռավար կրթության մեթոդաբանությամբ, որի իրականացման շրջանակներում նախատեսվում է հեռավար դասընթացների մշակում, ներդրում և կազմակերպում MOODLE հարթակում: Ծրագրի իրականացման համար ստեղծված հեռաուսուցման լաբորատորիաներում համակարգչային տեխնիկայի էլեկտրական միացումների ապահովման, դրանց փորձարկման ու գործարկման, ցանցային ներքին համակարգի ստեղծման, սերվերային համակարգչի միացման, ինչպես նաև Ծրագրով սահմանված ժամանակահատվածում ընթացիկ սպասարկման և հետագա աշխատանքների անխափան ապահովում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով Հյուսիսային համալսարանը նախատեսում է ներգրավել անհատ խորհրդատուի, որի պարտականությունները ներառելու են հետևյալ աշխատանքները.

  1. Ալավերդի քաղաքում հեռաուսուցման լաբորատորիայի համար անհրաժեշտ 5 համակարգչային տեխնիկայի անխափան սնուցման սարքերի միացում, ծրագրային ապահովման տեղադրում (INSTALL), փորձարկում, գործարկում, ցանցային մալուխների մոնտաժում՝ անցկացում, սվիչի տեղադրում, ամեն մի համակարգչին անհատական մալուխի անցկացում սվիչից, միացում համացանցին համապատասխան պարամետրերով, ցանցային ներքին համակարգի ստեղծում,
  2. Երևան քաղաքում հեռաուսուցման լաբորատորիայի համար անհրաժեշտ 15 համակարգչային տեխնիկայի և սերվերային համակարգչի, անխափան սնուցման սարքերի միացում, ծրագրային ապահովման տեղադրում (INSTALL), փորձարկում, գործարկում, ցանցային մալուխների մոնտաժում՝ անցկացում, սվիչի տեղադրում, ամեն մի համակարգչին անհատական մալուխի անցկացում սվիչից, միացում համացանցին համապատասխան պարամետրերով, ցանցային ներքին համակարգի ստեղծում սերվերային համակարգչի միացում, հովացման համակարգի կարգավորում ըստ պահանջի,
  3. Ալավերդի քաղաքում գտնվող լաբորատորիայի համակարգիչների և Երևան քաղաքում գտնվող լաբորատորիայի համակարգիչների միջև ֆայլերի փոխանցման համակարգի ստեղծում համացանցի միջոցով (ստեղծել ֆայլերի փոխանակման համակարգ ՙամպային՚ տեխնոլոգիաների շնորհիվ (օրինակ՝ Google drive, Microsoft one drive (նվազագույնը 15 ԳԲ ծավալով)):

Անհատ խորհրդատուի ընտրության պահանջվող որակավորման պահանջներն են՝

Ընդհանուր որակավորում (առավելագույնը 30 միավոր

  • ՏՀՏ կամ հարակից ոլորտում բարձրագույն կրթություն
  • Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Ընդհանուր աշխատանքային փորձ ռավելագույնը 30 միավոր)՝

  • Ցանցային ադմինիստրատորի աշխատանքի առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ:

Աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ ոլորտին ռավելագույնը 40 միավոր)՝

  • Windows Server, Linux օպերացիոն համակարգերի տիրապետում
  • Ցանցի կառուցման հմտությունների տիրապետում
  • Windows օպերացիոն համակարգի օպտիմիզացման, կարգավորման հմտությունների տիրապետում:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ պետք է ներկայացնեն

  • գրավոր դիմում (դիմումի ձևը կցվում է)
  • ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
  • աշխատանքների իրականացման համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները:

Աշխատանքների իրականացման ժամանակահատվածը սահմանվում է 2017թ. հուլիսից մինչև 2018թ. փետրվարի 28-ը (ըստ անհրաժեշտության՝ ընթացիկ սպասարկման ապահովում մինչև ծրագրի ավարտը (2018թ. օգոստոսի 31)):

Հետաքրքրված անձինք նշված փաստաթղթերը կարող են ներկայացնել «Հյուսիսային համալսարան» ՍՊԸ (ՀՀ, ք.Երևան, Ալ. Մանուկյան 15ա, հեռ. 093501411) կամ ներկայացնել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլ. հասցեով, մինչև 2017 թվականի հուլիսի 24-ը, ժամը 14:00:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...