logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu 

Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջը հայտարարում է ընդունելություն

հետևյալ մասնագիտությունների գծով՝

  1. Քույրական գործ / առկա/ ստացիոնար

ա) հիմնական կրթության վկայականով 4 տարի տևողությամբ

բ) միջնակարգ կրթության ատեստատով 3 տարի տևողությամբ

Շրջանավարտները կստանան պետական դիպլոմ բուժքրոջ որակավորմամբ:

  1. Ատամնատեխնիկական գործ / առկա/ ստացիոնար

ա) հիմնական կրթության վկայականով 3 տարի տևողությամբ

բ) միջնակարգ կրթության ատեստատով 2 տարի տևողությամբ

Շրջանավարտները կստանան պետական դիպլոմ ատամնատեխնիկի որակավորմամբ:

Ուսման վարձը կազմում է տարեկան 150.000 դրամ, գործում է զեղչային համակարգ :

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է :

Քննությունը կանցկացվի 2019 թ. օգոստոսի 17-ին, ժամը 10:00

Ընդունելության համար ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

Դիմորդը` Հաստատության ընդունող հանձնաժողովին անձամբ, իսկ անչափահաս լինելու դեպքում օրինական ներկայացուցչի (ծնողի, որդեգրողի կամ հոգաբարձուի) հետ ներկայացնում է`

  1. դիմում,
  2. 4 լուսանկար (3x4 չափսի),
  3. կրթության մասին փաստաթղթի բնագիրը կամ պատճենը,
  4. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, կամ ծննդյան վկայական՝ մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),
  5. կցագրման վկայական (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից՝ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),
  6. սույն կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո՝ 2օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,
  7. իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը

(առկայության դեպքում),

  1. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմները (առկայության դեպքում),
  2. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթուղթը (առկայության դեպքում),
  3. տեղեկանք աշխատանքի վայրից (առկայության դեպքում):

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...