Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոնի վարիչի տեղակալի պաշտոնի համար:
Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝
- ունենա գիտական աստիճան և/կամ գիտական կոչում, առնվազն 5 տարվա գիտամանկավարժական աշխատանքի փորձ,
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր,
- իմանա ամբիոնի մասնագիտական կրթական ծրագրերի բարելավմանը միտված առաջավոր փորձը և մեթոդաբանությունը, գիտահետազոտական ուղղությունների իրականացման հիմնական ձևերը,
- տիրապետի առնվազն 2 օտար լեզվի,
- տիրապետի տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներով աշխատելու հմտություններին (Microsoft Word, Excel, Power Point ծրագրերին):
Դիմումի ընթացակարգ
Մրցույթին մասնակցել ցանկացող թեկնածուներին խնդրում ենք բեռնել դիմումի ձևը, լրացնել և ուղարկել Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին` նամակի թեմա (subject) դաշտում անպայման նշելով՝ «Ամբիոնի վարիչի տեղակալ»: Նշենք, որ հարցազրույցի կհրավիրվեն պահանջվող չափանիշներին համապատասխան և նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.20թ.: