logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

logo nu coloured

Հարգելի հայրենակիցներ
 
Բոլոր նրանց համար, ովքեր քաջ գիտակցում են վերջին օրերին Հյուսիսային համալսարանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը, և ակնկալում են, որ համալսարանի անունից հրապարակային պարզաբանում կտրվի վերոնշյալի վերաբերյալ, և բոլոր նրանց համար, ովքեր ունակ են հասկանալու, որ քաղաքական կամ քաղաքացիական ակցիայի ընթացքում անկարգապահ վարքագիծ դրսևորող անձանցից բաղկացած խմբի ներխուժումը Հյուսիսային համալսարանի մասնավոր տարածք կանխելը, նշված խմբի պահանջով քաղաքական ակցիայի խորհրդանիշ հանդիսացող Արցախի դրոշը համալսարանի պատշգամբից կախելը մերժելը բացառապես հանդիսանում է ուսումնական հաստատությունը որևէ քաղաքական և կամ քաղաքացիական նախաձեռնության ճնշումներից զերծ պահելու միտում, և, չունենալով որևէ այլ ենթատեքստ, չի կարող տարբեր քաղաքական և քաղաքացիական խմբերի կողմից շահարկումների առարկա դառնալ, իսկ ուսումնական հաստատությունից դուրս քաղաքական կամ քաղաքացիական ակցիաներին համալսարանի ուսանողության մասնակցությունը բացառապես ուսանողների իրավասության տիրույթում է, և համալսարանի ղեկավարությունը չի կարող այդ իրավունքի իրացումը այս կամ այլ կերպ ուղղորդել կամ սահմանափակել:
Միաժամանակ, ամենայն հարգանքով և պատասխանատվությամբ վերաբերվելով Արցախի դրոշի խորհրդին, այն պահից, երբ դրոշները չեն նույնացվի քաղաքական ակցիայի խորհրդանիշների հետ, համալսարանի ուսանողները և դասախոսական համակազմը համալսարանի շահակիցների շրջանում կկազմակերպեն մեր պետական խորհդանիշների դերի և կարևորության վերաբերյալ իրազեկման միջոցառումներ:
 
 
Հարգանքով`
Համալսարանի ռեկտոր Մ.Մակիչյան

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...