logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

hog1       hog2

 

Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհիները՝ Էմման, Նոնան և Մերին, աշխատում են արցախցի երեխաների հետ:  Առաջին հանդիպման ջերմ, անմիջական միջավայրը, որը ստեղծվեց մեր ուսանողուհիների շնորհիվ, հնարավորություն տվեց թոթափել ռազմական գործողությունների հետևանքով Հայաստան տեղափոխված փոքրիկների լարվածությունն ու վախերը:  Հատուկ խաղերը և նկարչությունը, որոնք ընտրվել էին որպես հոգեբանական ներգործության միջոց, բարերար ազդեցություն ունեցան փոքրիկների վրա: «Երեխաներն աստիճանաբար ներգրավվեցին խաղի մեջ, սկսեցին աշխուժորեն շփվել մեզ հետ, այնուհետև անցան նկարելուն: Կարճ ժամանակ անց տիրում էր այնպիսի զվարթ մթնոլորտ, որ նույնիսկ մենք մոռացանք, որ պատերազմ է: Թերևս այս հանդիպումը օգտակար էր երկուստեք»,- պատմում է Նոնա:

Նշենք, որ հոգեբանության ֆակուլտետի չորրորդ կուրսի ուսանողները ռազմական գործողություններին հաջորդած օրերին կազմել են աշխատանքային ծրագիր՝ Արցախից Հայաստան տեղափոխված ընտանիքների տարբեր տարիքի երեխաներին և ծնողներին հոգեբանական ծառայություններ մատուցելու նպատակով:  Հատուկ աշխատանքային ծրագիրը  կազմած է այն ընտանիքների համար, որոնց անդամները մասնակցել են պատերազմին, կամ որոնք ապրում են այն շրջանում, որտեղ պատերազմական գործողություններ են ընթացել և ընթանում։

Ավելի շատ մասնակիցներ ներգրավելու համար բուհի պաշտոնական կայքէջում զետեղվել է հայտարարություն, ինչպես նաև կապ է հաստատվել Հայաստան տեղափոխված արցախցիների խնդիրներով զբաղվող կենտրոնի հետ:  Համալսարանի կողմից արցախցի մեր հայրենակիցներին տրամադրվող հոգեբանական ծառայությունները կունենան շարունակական բնույթ՝ ընդգրկելով ինչպես տարբեր տարիքի երեխաներին, այնպես էլ նրանց ծնողներին: Հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհիները՝ դասախոս Մարինե Մամիկոնյանի գլխավորությամբ, պատրաստ են իրենց ուժերի ներածին չափով նպաստել արցախցի մեր հայրենակիցների հոգեկան ներդաշնակության ու խաղաղության վերականգնմանը: Իսկ բուհի ղեկավարությունը դրա համար ներդնում է անհրաժեշտ բոլոր միջոցները:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

bujognutyun

 

Հյուսիսային համալսարանում հոկտեմբերի 14-ին անցկացվեց առաջին բուժօգնության սեմինար՝ ուսանողների և դասախոսական կազմի մասնակցությամբ: Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին օգնությունը վնասվածքների, հրազենային վիրավորումների, արնահոսության  ժամանակ՝ մարդու կյանքը փրկելու և հետագա բարդությունները կանխելու նպատակով: Այս ամենին հանգամանալից կերպով անդրադարձավ համալսարանի բժշկական քոլեջի թերապիայի, վիրաբուժության և քույրական գործի դասախոսը՝ նշելով, թե որքան կարևոր է հատկապես ռազմական գործողությունների ժամանակ վիրավորներին ցուցաբերած գրագետ օգնությունը՝ նախքան  բժշկական օգնության տեղ հասնելը: Խոսվեց նաև արնահոսության, վնասվածքների ու ջարդվածքների տեսակների, դրանցից յուրաքանչյուրի ժամանակ ցուցաբերվող օգնության, ճիշտ վիրակապելու մասին: Եվ քանի որ հաճախ առաջին ճիշտ օգնության ցուցաբերումով է պայմանավորվում հետագա բուժօգնության հաջողությունը, ուստի այս դասընթացին ձեռք բերած գիտելիքները չափազանց օգտակար են հատկապես մեր երկրի սահմաններում ընթացող ռազմական գործողությունների  ժամանակ: Նշենք նաև, որ դասընթացը տեղի ունեցավ համալսարանի՝ քաղպաշտպանության համար նախատեսված նկուղային հարկում, որը ռազմական գործողությունները վերսկսվելուն պես համալրվել էր առաջին անհրաժեշտության պարագաներով և  հարկ լինելու դեպքում կտրամադրվի ինչպես բուհի ուսանողությանն ու աշխատակիցներին, այնպես էլ հարակից շենքերի բնակիչներին:

 

       Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հյուսիսային համալսարանի գործընկեր բուհ հանդիսացող  Հունաստանի միջերկյածովյան համալսարանը  ս․ թ․ հոկտեմբերի 15-ին կազմակերպում է գիտաժողով "5G Communications" թեմայով, որի  կազմակերպիչներից մեկն էլ  հենց մեր բուհն է։ Գիտաժողովի սկիզբը 12:00-ն է։

Մասնակցելու համար անհրաժեշտ  է նախապես գրանցվել հետևյալ հղումով․


https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdqF474GulM3MVV_3oT-BZSZ6MBSM0oa-BTx6SZo4VG2i9MJg/alreadyresponded

Խոսնակների մասին  տեղեկատվությունը հասանելի է այստեղ  https://www.athenaeuropeanuniversity.eu/webinar-in-5g-communications-an-introduction-to-the-public/։
Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է։

 

Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի բաժին

Հայտարարություններ

Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

23.10.2020
Ամբիոնների վարիչների թափուր հաստիքներ

  Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վա...

Աշխատանքի հրավեր

20.10.2020
Աշխատանքի հրավեր

Հարգելի ուսանողներ, <<Մոսկվայի տուն>> մշակութային-գործարար կենտրոնը...

Գլխավոր նորություններ