logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

unnamed

Արցախում ռազմական գործողությունները վերսկսելուն պես Հյուսիսային համալսարանի բազմաթիվ ուսանողներ կամավորագրվելով մեկնեցին առաջնագիծ՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները։ Մեր ժամկետային զինծառայող ուսանողներից շատերը նույնպես ռազմաճակատի ամենաթեժ կետերում են։ Կամավորագրվել և իրենց հերթին են սպասում նաև բուհից ուսանողուհիներ՝ այս ընթացքում անցնելով մարտական լուրջ պատրաստություն։ Իսկ ահա համալսարանի բժշկական քոլեջի շրջանավարտ, սերժանտ Համլետ Դարբինյանը մերօրյա հերոսներից է, որը նույնպես ծառայում է Արցախում: Մեկ ամիս գտնվելով առաջնագծում՝ Համլետը փրկել է բազմաթիվ զինվորների կյանքեր։ Մի քանի օր առաջ իր զինակից ընկերների կյանքը փրկելիս վիրավորվել է թշնամու արձակած արկերից:Այսօր Համլետ Դարբինյանը դիմել է բժիշկներին՝ ապաքինման գործընթացն արագացնելու խնդրանքով, որպեսզի ժամ առաջ վերադառնա սահման ու զինակից ընկերների հետ պաշտպանի հայրենիքը։ Մեր քաջ ու հայրենասեր շրջանավարտ, հայրենիքի պաշտպան Համլետ Դարբինյանին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Թող մինչ նրա՝ ռազմաճակատ վերադառնալը լռեն բոլոր թնդանոթները, և Համլետն ու մեր մյուս քաջորդիներն իրենց ուժն ու կորովը ծառայեցնեն ազատ Արցախի վերաշինման ու ծաղկեցման գործին։



                                                                                                      Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

                        lorenc             lorenc1

 

Մուսաները կլռեցնեն թնդանոթները

Հյուսիսային համալսարանի դասախոս, ճանաչված  նկարիչ, ճախրող գույների վարպետ Արմեն Լոռենց Հարությունյանը ռազմական դրության հենց առաջին օրերից գտավ միջոցը՝ որպես արվեստագետ ու հայ քաղաքացի իր երկրին օգտակար լինելու: Նա աճուրդի միջոցով սկսեց վաճառել իր կտավները և փոխանցել գումարը Հայաստան համահայկական հիմնադրամին: Մինչ օրս հայրենասեր նկարիչն այս եղանակով նվիրաբերել է շուրջ  1100 000 դրամ գումար և շարունակում է եռանդով աշխատել: Աճուրդի դրված հերթական կտավը Սյունիքի խորհրդանիշ ու լեգենդ <Խուստուփը> լեռն է, որից ստացված  հասույթի 50%  դարձյալ կուղղվի Համահայկական հիմնադրամին։

asatryanconferance

Հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ միջազգային գիտագործնական առցանց կոնֆերանս, որի կազմում Հայաստանից ընդգրկված երեք գիտնականների թվում էր Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պրեզիդենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը: Կոնֆերանսի առաջին զեկուցումը ևս մեր բուհի հարգարժան գիտնականինն էր:

 2020թ. հոկտեմբերի 28-ին Երևանում տեղի ունեցավ «Պատմական հիշողությունը և արդի քաղաքական գործընթացները» թեմայով միջազգային գիտա-գործնական հեռավար կոնֆերանսը: Կոնֆերանսը կազմակերպել էր Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղը, որի գործընկերներն էին  Լենինգրադի Ա.Ս.Պուշկինի անվան պետական համալսարանը, Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանը, Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հումանիզմի պրոբլեմների ակադեմիան: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին հայտնի գիտնականներ ու երիտասարդ հետազոտողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Լեհաստանից, Հունգարիայից, Գերմանիայից, Իսրայելից և ԱՄՆ-ից:

Կոնֆերանսին ընդառաջ ձևավորվել էր կազմկոմիտե, որի կազմում Հայաստանից ընդգրկված երեք գիտնականների թվում էր Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար, Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի պրեզիդենտ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Գրիգոր Ասատրյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սահակյանը:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունեց Գ.Վ.Պլեխանովի անվան ռուսաստանյան տնտեսագիտական համալսարանի Երևանյան մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Թամարա Վարդանյանը:

Կոնֆերանսի առաջին զեկուցումը Գրիգորի Ասատրյանի «Արդի սոցիալ-քաղաքական պրոցեսների հումանիստական չափումը» բանախոսությունն էր, որը նվիրված էր արդի սոցիալ-քաղաքական գործընթացների՝ մեր դարաշրջանի հրատապ պահանջմունքների, հասարակական առաջընթացի իմմանենտ օրենքների, ժամանակակից հումանիզմի հիմնարար սկզբունքների և հիմնական արժեքների հետ համահնչունության հարցի ուսումնասիրությանը: Բանախոսը քննական վերլուծության ենթարկեց հումանիզմի առավել վտանգավոր հակոտնյաները՝ նոր հազարամյակի մարտահրավերներն ու սպառնալիքները:

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...