logo-hy

  ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

 

GRADARAN 

 Հյուսիսային համալսարանի գրադարան

Հյուսիսային համալսարանի գրադարանը հիմնադրվել է 1996 թվականին և գործում է բուհի կանոնադրության համաձայն: Այն սպասարկում է ողջ ուսանողությանն ու դասախոսական կազմին: Գրադարանը տարիների ընթացքում համալրվել է ինչպես մասնագիտական, այնպես էլ գեղարվեստական գրքերով (շուրջ 10.000 գիրք):  Առկա գրականությունը դասակարգված է ըստ բաժինների՝  իրավագիտական, տնտեսագիտական, մանկավարժական, ինֆորմատիկայի, գրականագիտական, լեզվաբանական, օտար լեզուների, գեղարվեստական գրքեր և դպրոցական դասագրքեր: Ընթերցողների՝ տարեցտարի աճող պահանջները բավարարելու համար կնքվել է միջգրադարանային  պայմանագիր Ազգային և Խնկո-Ապոր անվան գրադարանների հետ:

Գրադարանը պարբերաբար համալրվում է և՛ բուհի միջոցներով գնված գրքերով, և՛ ուսանողների ու դասախոսների նվիրատվությամբ:

Գրադարանավարը օգնում է ուսանողին գրականություն ընտրելիս, ինչպես նաև իրազեկում է  նորություններին:

gradaran 1

գրադարանի վարիչ՝  ՋՈՒԼԻԵՏԱ ՊՈՂՈՍՅԱՆ

հեռ. (37410) 55 97 76

 

Գլխավոր նորություններ

Հայտարարություններ

Հայտարարություն«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎ

25.02.2021
Հայտարարություն«ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՀՒՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎ

Հյուսիսային համալսարանի հարգելի դասախոսներ, խոստումնալից գիտնականներ, հրավիրում...

Ինչպես պատրաստել գրագետ ինքնակենսագրություն/CV

22.02.2021
Ինչպես պատրաստել գրագետ ինքնակենսագրություն/CV

Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, մարդկային ռեսուրսների...

Քարտեզ

map