Հյուսիսային համալսարանի ռեկտոր՝ Ռ. Ա. Ջանինյան
ՌԱՅԱ ՋԱՆԻՆՅԱՆԸ ծնվել է Թումանյանի շրջանի Օձուն գյուղում: Գերազանց առաջադիմությամբ ավարտել է Օձունի միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի քիմիա-կենսաբանության ֆակուլտետ: 1970թ. ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Օձունի միջնակարգ դպրոցում `որպես քիմիայի ուսուցչուհի: Այնուհետև տեղափոխվելով Երևան՝ աշխատել է տարբեր ուսումնական հաստատություններում` որպես քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի: 1996 թվականին, լինելով Հյուսիսային համալսարանի համահիմնադիրը, Ռայա Ջանինյանն իր մանկավարժական և կազմակերպչական տաղանդն ամբողջությամբ նվիրել է բուհի կայացման գործին: Ռայա Ջանինյանը Հյուսիսային համալսարանի ռեկտորն է 2022 թվականից: