- «Օրիգամի» մանկական զարգացման և ժամանցի կենտրոն
- «Նեվը Գիվափ » իրավաբանական ընկերություն
- «Առթա» տուր տուրիստական գործակալություն
- «AT Consulting Center» բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական ընկերություն
- Երիտասարդները հանուն փոփոխության ՀԿ
- ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Համալսարանն ուսանողների պրակտիկան կազմակերպելու համար պայմանագրեր է կնքել հետևյալ գործընկեր-կազմակերպությունների հետ։
- ՀՀ Ազգային Ժողով
- Քննչական կոմիտե
- Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
- ՀՀ Հանրային ռադիո
- «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերություն
- Թիվ 10 հիմնական դպրոց (ՊՈԱԿ)
- ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
- «AT Consulting Center» բանկային ոլորտի ուսումնախորհրդատվական ընկերություն
- «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամ
- «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ
- «Կառմեն Պողոսյան» փաստաբանական գրասենյակ
- «ԵՄՋԻ ԸՔԱՈՒՆԹԻՆՔ» ՍՊԸ
- «Ատովմյան» իրավաբանական և խորհրդատվական ՍՊԸ
- «Ապագա» հոգեբանական ծառայությունների կենտրոն
- Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց
- «Սմեշ Ստուդիո» մանկական զարգացման կենտրոն
- «Բիլայն» ընկերություն
- Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ
- Վնասվածքաբանության և օրթօպեդիայի գիտական կենտրոն ՓԲԸ
- N2 Բուժմիավորում
- «ՄՈՆՌՈՒԺ» բժշկական էսթետիկ կենտրոն
- «Կարեն Դենտ» ատամնատեխնիկական լաբորատորիա
- «Թիվ 17 պոլիկլինիկա» ՓԲԸ
- «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
- ՀՀ գլխավոր դատախազություն
- ՀՀ դատական դեպարտամենտ
- «Կենտրոն» հեռուստաընկերություն
- «Զիրքոն Դենտ » ատամնատեխնիկական լաբորատորիա
Հյուսիսային համալսարանում ուսանողների պրակտիկան կազմակերպվում և իրականացվում է ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպման կանոնակարգի համաձայն՝ բարձրագույն մասնագիտական կրթության չափորոշիչներին համապատասխան՝ պահպանելով կրթական գործընթացի անընդհատության հաջորդայնության և շարունակականության սկզբունքը և նպատակաուղղված է ուսումնառության ընթացքում ուսանողի ստացած գիտելիքների գործնական կիրառության հմտությունների զարգացմանը:
Համալսարանում կրթական աստիճանով պայմանավորված իրականացվում են պրակտիկայի հետևյալ տեսակները,
- ուսումնական պրակտիկա, որը, որպես կանոն, կազմակերպվում է տարբեր կազմակերպություններում և միտված է զարգացնելու բակալավրի ուսանողների գիտելքիներն ու կարողությունները իրենց մասնագիտական կամ հարակից ոլորտներում:
- մասնագիտական պրակտիկա. կազմակերպվում է տվյալ կամ հարակից ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում և միտված է զարգացնելու ուսանողների՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու կարողություններն ու հմտությունները:
- գիտահետազոտական կամ հետազոտական պրակտիկա՝կազմակերպվում է անհատական կարգով և բխում է ուսանողի մագիստրոսական թեզի պահանջներից, բովանդակությունից և անհատական հետազոտական աշխատանքի պլանից:
- գիտամանկավարժական կամ մանկավարժահետազոտական պրակտիկա՝ մանկավարժական պրակտիկայի տեսակ է, որը կազմակերպվում է միջին, արհեստագործական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններում, միտված է մագիստրատուրայի ուսանողի մանկավարժական գործունեություն իրականացնելու կարողությունների զարգացմանը:
Հյուսիսային համալսարանում առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ 4 շաբաթ տևողությամբ:
Հյուսիսային համալսարանում առկա և հեռակա ուսուցմամբ մագիստրոսի կրթական աստիճանում սովորող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ուսումնառության պրոցեսի ընթացքում երկու անգամ: Գիտամանկավարժական պրակտիկայի տևողությունը 2 շաբաթ է, իսկ գիտահետազոտական պրակտիկայի տևողությունը 4 շաբաթ։
Պրակտիկայի ժամանակացույց
Պրակտիկայի տեսակը, տևողությունը և ժամկետները սահմանվում են համապատասխան մասնագիտական կրթական ծրագրերով:
Համալսարանում պրակտիկայի կազմակերպման և հսկողության համար անմիջական պատասխանատվություն են կրում Համալսարանի պրակտիկայի համակարգողը, ֆակուլտետի դեկանը, համապատասխան մասնագիտական ամբիոնները, ամբիոնային պրակտիկայի ղեկավարները:
Պրակտիկայի ամբողջ ընթացքն ուսանողի կողմից արձանագրվում է պրակտիկայի օրագրում: Պրակտիկայի ավարտին այն իրականացնող հաստատության պատասխանատու անձը օրագրում ներկայացնում է բնութագիր և գնահատական: Օրագիրը կցվում է ուսանողի անձնական գործին:
Ոչ ուշ քան տվյալ կիսամյակի ավարտը ֆակուլտետում կազմակերպվում է ուսանողների պրակտիկայի արդյունքների գնահատում ամբիոնային ղեկավարի կողմից՝ համաձայն կանոնակարգի գնահատման չափանիշների։
Նինա Ավագյան
պրակտիկայի բաժնի ղեկավար
Հեռ:(+37410) 55-21-39
Էլ.փոստ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։