logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ 2019-2020 ընդունելություն Միջազգային կրթության հնարավորություն Աշխատաժողով-վերապատրաստում Մագիստրատուրա Հովհաննես Թումանյան ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆՈՒՄ Ընդունելություն Հյուսիսային համալսարանի ավագ դպրոց Բժշկական քոլեջ

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ NORTHERN.AM ԿԱՅՔ

2019-2020 ընդունելություն

Միջազգային կրթության հնարավորություն

Աշխատաժողով-վերապատրաստում

Մագիստրատուրա

Մագիստրատուրա

Թումանյան-150

Հովհաննես Թումանյան

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ԲԱԺՆՈՒՄ

Ընդունելություն

Հյուսիսային համալսարանի ավագ դպրոց

Բժշկական քոլեջ


Միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի ձեռքբերումներից է նոր գործնական կապերի հաստատումն ու ակտիվ համագործակցության իրականցումը արտասահմանյան մի շարք բուհերի հետ: Այսօր համալսարանն ունի գործող համագործակցային պայմանագրեր Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ինստիտուտի, Ստավրոպոլի կոոպերացիայի ինստիտուտի և Սանկտ-Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի, Պերմի պետական հումանիտար–մանկավարժական համալսարանի և այլն: Համագործակցության շրջանակներում կազմակերպվում և անցկացվում են համատեղ գիտական կոնֆերանսներ, սեմինարներ և գիտական բնույթի այլ միջոցառումներ:


 

logo vum bezfon Վառնայի կառավարման համալսարան
    shota rustaveli Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարան
   pushkini hamalsaran Պուշկինի անվան Լենինգրադի պետական համալսարան
   University of Latvia emblem  Լատվիայի համալսարան
university of Rzeszow Ժեշուվի համալսարան
LogoAmos Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոց
university of Szczecin Շեցինի համալսարան
 Yuri Fedkovich Chernivtsi National Unuversity Չերնիվցի  Յուրի ֆեդկովիչի անվան ազգային համալսարան
   engec Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարան
UKRAIN   Մարդու զարգացման «Ուկրաինա» միջազգային բաց համալսարանի 
Վիննիցայի սոցիալ-տնտեսագիտական ինստիտուտ
 STAVROPOL  Ստավրոպոլի կոոպերացիայի ինստիտուտ
   NGN  Նեվիննոմիսսկի պետական հումանիտար – տեխնիկական ինստիտուտ
  CHEREPlogo Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի
Չերեպովեցի մասնաճյուղ
 RAN  Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի 
 տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման ինստիտուտ
   PErM  Պերմի պետական հումանիտար – մանկավարժական համալսարան
 SANKT ECONOM  Սանկտ Պետերբուրգի կառավարման ու տնտեսագիտության համալսարան

 

 lezno logo of em Small  Eminence baner 


        


Էրազմուս+ ծրագրի Միջազգային կրեդիտային շարժունություն գործողությունը հնարավորություն է տալիս ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ուսանելու և/կամ մասնագիտական ​​փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: Բարձրագույն ուսումնական հաստատությունը, որը տեղակայված է Հայաստանում (Գործընկեր երկիր), կարող է ուղարկել իր ուսանողներին և աշխատակազմի ներկայացուցիչներին Ծրագրային երկրի բուհ, և հակառակը: Ծրագրային երկրները Եվրոպական Միության (ԵՄ) 28 անդամ պետություններն են և 5 ոչ ԵՄ ծրագրային երկրները (Նախկին Հարավսլավական Մակեդոնիայի Հանրապետություն, Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա և Թուրքիա):


էրազմուս Մունդուս - Հարևան արևելյան շրջանների ինտեգրումը բարձրագույն կրթության համագործակցության շրջանակներում (EMINENCE)

Էրազմուս Մունդուս ծրագրի EMINENCE նախագիծ

EMINENCE նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական հանձնաժողովի կողմից Էրազմուս Մունդուս ծրագրի շրջանակներում: Էրազմուս Մունդոս ծրագրի նպատակն է բարձրացնել բարձրագույն կրթության որակը, ինչպես նաև խթանել ժողովուրդների և մշակույթների միջև փոխըմբնումն ու շփումը շարժունության և ակադեմիական համագործակցության միջոցով:

EMINENCE հապավումը նշանակում է «բարձունք, հայտնություն», որը կարևորում է ծրագրի ապագա արդյունքը: Ծրագրից օգտվող ուսանողներն ու մասնագետները, սովորելով արտասահմանում և վերադառնալով իրենց հայրենիք, կնպաստեն Արևելյան երկրների և հասարակության զարգացմանը՝ փորձելով հասնել եվրոպական չափանիշներին:

EMINENCE նախագիծը ենթադրում է համագործակցություն երրորդ երկրների բարձրագույն կրթական հաստատությունների հետ  և կրթաթոշակների տրամադրում շարժունության նպատակով, ինչը կնպաստի՝

  • եվրոպական և նպատակային երրորդ երկրների բուհերի միջև բարձրագույն կրթության բնագավառում միջբուհական համագործակցությանը,
  • համագործակցող բուհերից որևէ մեկում անհատ ուսանողների, հետազոտողների և բուհերի անձնակազմի ուսման (հետազոտության, դասավանդման) իրականացմանը:

Նպատակային երրորդ երկրները EMINENCE նախագիծում հետևյալն են՝ Ուկրաինա, Մոլդովա, Բելոռուս, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան (արևելյան այս հարևան երկրները պատկանում են այսպես կոչված Արևելյան համագործակցությանը (EaP), որոնք օգտվում են ոչ միայն բարձրագույն կրթության բնագավառում ընձեռված հնարավորություններից, այլև բարելավում են արտաքին հարաբերությունները Երամիության շրջանակներում):

EMINENCE կոնսորցիումը բաղկացած է Եվրամիության ու երրորդ երկրների աջակից գործընկերներից:

EMINENCE ծրագրի հիմնական բնութագիրը

EMINENCE-ի համագործակցության պահանջները հետևյալն են.

  • Առավել բարձրացնել արտերկրում տաղանդավոր և նպատակասլաց ուսանողների որակավորումը՝ տալով նրանց միջազգային փորձ և բարձրացնելով նրանց աշխատաշուկայում աշխատանք գտնելու հնարավորությունը:
  • Ապահովելով Արևելյան համագործակից երկրների խոցելի խմբերի ուսանողների շարժունությունը՝ տալով նրանց որակավորումներ Եվրամիության համագործակից համալսարանների կողմից:
  • Նպաստելով մարդկային ռեսուրսների և բարձրագույն կրթական հաստատությունների միջազգային համագործակցության հնարավորությունների զարգացմանը Արևելյան հարևան երկրներում անհատական շարժունության միջոցով, որը հետապնդում է ոչ միայն անհատական շահեր, այլ նաև օգուտ է բերում սեփական բուհին և ամբողջ հասարակությանը:
  • Բարձրացնել բարձրագույն կրթության տեսանելիությունը Արևելյան հարևան երկրներում ընդհանրապես և ապահովել այդ շրջանների բուհերի ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթական տարածքում և Բոլոնյան գործընթացներում:
  • Ստեղծել և ամրապնդել տևական կապեր և համագործակցություն Եվրամիության և Արևելյան հարևան երկրների բուհերի միջև, ինչը կնպաստի հետագա հարաբերությունների բարելավմանը ծրագրի ֆինանսավորման ավարտից հետո:
  • Նպաստել Եվրամիության և Արևելյան հարևան երկրների հասարակությունների փոխադարձ զարգացմանը՝ ժողովուրդների, մշակույթների, գիտելիքների և գաղափարների փոխանակման միջոցով:


Arpine Tadevosyan

Արփինե Թադևոսյան

2013թ. Հյուսիսային համալսարանի օտար լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանողուհի Արփինե Թադևոսյանը մեկ ուսումնական տարի սովորել է Լեհաստանի Ադամ Միցկևիչ համալսարանի լեհերենի և դասական բանասիրության ֆակուլտետում:

Մատեուշ Բենկո և Ռեմիջիուս Բակ

2013թ. Լեհաստանի Ադամ Միցկևիչ համալսարանից ուսանողներ Մատեուշ Բենկոն և Ռեմիջիուս Բակը մեկ ուսումնական տարի իրենց կրթությունը շարունակել են Հյուսիսային համալսարանի լրագրության ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսում: 

 Artak Petrosyan

Արտակ Պետրոսյան

2015թ. Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամբիոնի ուսանող Արտակ Պետրոսյանը մեկ ուսումնական տարի կրթությունը շարունակել է Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի անվան համալսարանի տնտեսագիտության և բիզնես վարչարարության ֆակուլտետում:

 HASMIK MANUKYAN

Հասմիկ Մանուկյան

2015թ. Հյուսիսային համալսարանի հայոց լեզվի, գրականության և լրագրության ամբիոնի ուսանողուհի Հասմիկ Մանուկյանը հնարավորություն է ստացել մեկ ուսումնական տարի կրթությունը շարունակելու Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի քաղաքագիտության և լրագրության ֆակուլտետում:

 
 Ewelina 2

Էվելինա Էբերդովսկա

2015թ. Լեհաստանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի ուսանողուհի Էվելինա Էբերդովսկան իր կրթությունը շարունակել է Հյուսիսային համալսարանում տնտեսագիտության և կառավարման ամբիոնի կողմից մշակված, և կազմված ծրագրով (դասընթացները կազմակերպվել են ամբիոնի դասախոսների կողմից ռուսերեն լեզվով՝ հաշվի առնելով ուսանողուհու ցանկությունը):

 Nune Srapyan

Նունե Սրապյան

Վարչական անձնակազմի շարժունության մրցույթի արդյունքում Հյուսիսային համալսարանի արտաքին կապերի պատասխանատու Նունե Սրապյանը, 2 անգամ արժանանալով դրամաշնորհի, 2013թ-ին մեկ ամսով գործուղվել է Շվեդիայի Մալմոյի համալսարան և 2014թ.-ին մեկ ամսով՝ Լեհաստանի Ադամ Միցկևիչ և Ռումինիայի Բաբեշ-Բոլյայի համալսարաններ՝ փորձի փոխանակման ծրագրով:

 Annabella

Աննաբելլա Լոկոնսոլ

Շվեդիայի Մալմոյի համալսարանի ավագ դասախոս:
2014թ.-ին մեկ ամսով հյուրընկալվել է Հյուսիսային համալսարանում՝ փորձի փոխանակում իրականացնելու նպատակով:

 Susanna Harutyunyan

Սուսաննա Հարությունյան

«Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ֆակուլտետի դասախոս՝ ֆիզմաթ.գ.թ, դոցենտ:
Դասավանդման և փորձի փոխանակման իրականացման շրջանակներում մեկամսյա ժամանակահատվածով՝ 07.09.2015-07.10.2015թթ. հյուրընկալվել է Շվեդիայի Մալմոյի համալսարանում:

Harutyun Khalatyan1

 Հարություն Խալաթյան

Հյուսիսային համալսարանի տնտեսագիտության և կառավարման ամիբիոնի դասախոս: Հյուսիսային համալսարանի և Լեհաստանի Լեշնոյի բարձրագույն կրթության դպրոցի միջև կնքված համագործակցության շրջանակներում 2018թ. ապրիլի 9-13 ընկած ժամանակահատվծում դասախոսել է  գործընկեր բուհում:

rshtuni  Քրիստինե Ռշտունի   
Հյուսիսային համալսարանը  «Erasmus +» KAY Action 1 ծրագրի շրջանակներում նոր միջինստիտուցիոնալ պայմանագիր կնքեց Լեհաստանի Ժեշուվի համալսարանի հետ, որի  համաձայն պետք է իրականացվեր դասախոսների և ուսանողների շարժունություն երկու բուհերի միջև:  Համաձայնագրի շրջանակներում փետրվարի 18-22-ին իրականացվեց  մեկ դասախոսի փոխանակում: Փոխանակման ծրագրի մասնակից Ռոմանագերմանական և ռուս բանասիրության  ամբիոնի վարիչ Ք. Ռշտունուն հնարավորություն ընձեռվեց «Գործնական անգլերեն» դասընթացի 8 ժամ  պարապել  Ժեշուվի համալսարանի անգլերենի բանասիրության ֆակուլտետի առաջին կուրսի չորս խմբերի հետ: 
Krzysztof Wesolovski

 




 Քրիստոֆ Վեսոլովսկի
Լեհաստանի Շեցինի համալսարանի դասախոս
«Erasmus+» Key Action 1 ծրագրի շրջանակներում  2019 թ.-ի մարտի 19-22 ը Հյուսիսային համալսարանում 1 շաբաթյա դասախոսություններով հանդես եկավ Լեհաստանի Շեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին:

 

 

Հայտարարություններ

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Մարդկային ռեսուրսների  կառավ...

Թափուր աշխատատեղ

28.11.2019
Թափուր աշխատատեղ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ Ուսումնական  վարչության գլխա...

Карта

Новости

globus
lr 1
quality top2
hh letter
career new
medicine
moodle top4
Scool
НАШИ ПАРТНЕРЫ
 Aqua  KGN  Humanist  Panstwowa  Spbume  Erasmus  boh  boh