ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ԶԵՂՉԵՐ
Ուսման որակի բարձրացման խրախուսման նպատակով համալսարանում ներդրվել և գործում է անվճար և զեղչերով ուսումնառության, ինչպես նաև անվանական կրթաթոշակների շնորհման համակարգ: Համալսարանում սահմանված են անվանական կրթաթոշակներ (Վիկտոր Համբարձումյանի, Հովհաննես Թումանյանի և այլն)՝ գերազանց առաջադիմությամբ, հասարակական ակտիվ աշխատանքներում ընդգրկված ուսանողների համար:
Ուսման վարձերի զեղչեր են սահմանված
- 2012 թվականից հետո Սիրիայից ներգաղթած հայերի կրթությունը առաջին կուրսում կազմակերպվում է անվճար
- միևնույն ընտանիքից միաժամանակ սովորող երկրորդ (երրորդ) ուսանողի, միակողմանի ծնողազուրկների համար ուսումնառության առաջին տարվա համար 20-30% զեղչ, որը հաջորդ կուրսերում պահպանվում է բարձր առաջադիմության դեպքում:
- երկկողմանի ծնողազուրկների համար ուսման վարձի 50% զեղչ, որը պահպանվում է ուսանողի մինչև 25 տարին լրանալը:
- Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների քաղաքացիների կրթությունը ուսումնառության առաջին տարվա համար իրականացվում է 50% զեղչով:
- Հայոց ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած հետևյալ երկրների՝ Շվեյցարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ուրուգվայի և Սլովակիայի քաղաքացիների կրթությունը Հյուսիսային համալսարանում ուսումնառության առաջին տարվա համար իրականացվում է անվճար:
Համալսարանում ուսումնառության առաջին տարվա համար սահմանված է անվճար սովորելու իրավունք Արցախում 2016 թ. ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորականների և մահացած զինծառայողների ընտանիքի անդամների (զավակ, քույր, եղբայր) համար:
Համալսարանում սահմանված են ուսման որակը խթանող բազմաթիվ մրցույթներ, որոնց հաղթողներն արժանանում են անվճար ուսուցման, անվանական կրթաթոշակների, արտերկիր գործուղվելու և այլ արտոնությունների:
Ուսումնական տարվա առաջադիմության հիման վրա համալսարանում իրականացվում է ուսանողի տեղափոխություն (ռոտացիա) վճարովի համակարգից անվճար համակարգ: