logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

                                                                           DSC 1311       DSC 1314     

«Սիրո անհուն առեղծվածը»
(«բաց» դաս)

Հոգեբանության ֆակուլտետի երկրորդ կուրսում «բաց» դասի թեման էր «Բայը»: Համենայնդեպս, հրավիրատոմսի մեջ այդպես էր նշված: Սակայն հենց սկզբից ուսանողները հրաժարվեցին նախանշված թեմայից ու դասը տարան բոլորովին այլ ուղղությամբ՝ նվիրելով այն սիրուն: Ուսանողները ներկաներին պատմեցին ճանաչված մարդկանց սիրային պատմությունները, զրուցեցին նրանց մեծ սերերի, անհուն տառապանքի ու դրանից ծնված ստեղծագործությունների մասին: Դասի ընթացքում անցկացվեց նաև ասմունքի մրցույթ, որին մասնակցեցին հյուրերը: Հաղթող ճանաչվեց ռեկտորի օգնական տիկին Ջանինյանը: Նա, ոգեշնչվելով տիրող հուզական մթնոլորտով, պատմեց նաև Լոմոնոսովի սիրո մասին, անդրադարձավ Թումանյանի ու Իսահակյանի անձնական կյանքի մի քանի դրվագի:Ու թեպետ հոգեբանության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողները ամեն կերպ՝ ասմունքով, ճանաչված մարդկանց սիրային պատմությունները հիշելով, փորձեցին բացահայտել սիրո առեղծվածը, միևնուն է, այն մնաց ԱՌԵՂԾՎԱԾ:

Միայն, ինչպես հետո խոստովանեցին բաց դասի մասնակիցները, իրենց մեջ սիրելու և սիրվելու բուռն ցանկություն առաջացավ: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում սիրո նորանոր առեղծվածներ են ի հայտ գալու պարգևի կամ պատժի տեսքով...

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...