Լեհաստանի Շեցինի համալսարանի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկին դասախոսություններ կկարդա Հյուսիսային համալսարանում
«Erasmus+» Key Action 1 ծրագրի շրջանակներում Հյուսիսային համալսարանը հյուընկալել է Լեհաստանի Շեցինի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս Քրիստոֆ Վեսոլովսկուն, որը մարտի 19-22 ընկած ժամանակահատվածում իրավագիտության ֆակուլտետի 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողների համար դասախոսություններ կկարդա «Միջազգային տրանսպորտային իրավունք»: առարկայից: Դասընթացի ընտրությունը կատարվել է հենց Շեցինի համալսարանի կողմից: Դասախոսությունները (8 ժամ՝ 4 մուտք ) լինելու են հետևյալ թեմաներով՝ «Միջազգային տրանսպորտային իրավունքի զարգացումը», «Իրավական համակարգում միջազգային տրանսպորտային իրավունքի վերաբերյալ կոնվենցիաների դերը», «Միջազգային տրանսպորտային իրավունքի վերաբերյալ կոնվենցիաների գործունեության կարգավորումը» և այլն: Անգլերեն լեզվով անցկացվող դասընթացը կթարգմանվի հայերենով:
Մարտի 19-ին Քրիստոֆ Վեսոլովսկին ջերմ ընդունելության արժանացավ համալսարանի ղեկավարության կողմից: Ռեկտոր Բ. Մակիչյանը նշեց, որ բարձր է գնահատում դասախոսների՝ միջհամալսարանական շրջանականերում տեղի ունեցող փոխանակումները, քանի որ դա հիանալի հնարավորություն է փորձելու մասնագիտական կարողությունները և հմտությունները բոլորովին նոր միջավայրում:
Ինչ վերաբերում է ուսանողների հետ առաջին հանդիպմանը, ապա այն անցել է անկաշկանդ և համագործակցային մթնոլորտում, ուսանողները ցուցաբերել են ակտիվություն, հետաքրքրվածություն և կարգապահություն ողջ դասապրոցեսի ընթացքում: Լսարանը կահավորված էր պրոյեկտորով, տեսանյութերի դիտումն ապահովելու համար կային բոլոր պայմանները։