logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

lezu4

Ինչու պետք է սովորել օտար լեզուներ

Այս հարցին այսօր հանգամանալից պատասխան տրվեց Հյուսիսային համալսարանում անցկացված «բաց» դասի ժամանակ, որին մասնակցում էին բուհի ավագ դպրոցի աշակերտները: Դասը, որը  նվիրված էր Լեզուների  եվրոպական օրվան, անցկացրեց համալսարանի ուսումնահետազոտական և բարեփոխումների  գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը: Նա սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց օրվա խորհուրդը, մասնակիցներին պատմեց  տոնի սկզբնավորման մասին(այն հռչակվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2001 թվականի դեկտեմբերի 6-ին և նշվում է սեպտեմբերի 26-ին): Լ. Ֆլջյանը նշեց, որ օրվա հիմնական նպատակն է խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունն ու յուրացումը, քանի որ բազմալեզվությունը մարդուն հնարավորություն է տալիս ստեղծել ավելի լայն կապեր ու շփումներ և կյանքում լինել առավել հաջողակ: Բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ տոնը միավորում է աշխարհի բոլոր մարդկանց՝ մղելով նրանց ավելի շատ լեզուների տիրապետելու և դրանով իսկ այլ ժողովուրդների մշակույթին ծանոթանալու:

Պրոֆեսոր Լ. Ֆլջյանը մասնակիցներին ներկայացրեց աշխարհի ամենատարածված լեզուները, աշխարհի ամենաիմաստալից բառերը, ամենաքիչ տառեր ունեցող այբուբենը, ամենահետաքրքիր լեզուները և ամենաշատ լեզուներ իմացող մարդկանց:

Բանախոսը կարևորեց նաև այն հանգամանքը, որ օտար լեզուների իմացությունը էապես բարելավում է մարդու առողջությունը, խթանում ուղեղի աշխատանքն ու լավացնում հիշողությունը:

Ավարտին Լ. Ֆլջյանը հետաքրքիր մրցույթներ անցկացրեց, որի հաղթողները ստացան հատուկ նվերներ:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...