logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 Հյուսիսային համալսարանի և Շեցինի համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+»՝ մեկ ուսանողի փոխանակման ծրագրի շրջանակներում հաղթած՝  օտար լեզուների  ֆակուլտետի  երկրորդ կուրսի ուսանողուհի Մագդալինա Ավանեսյանն  այս կիսամյակում ուսումը շարունակում է  Լեհաստանի Շեցինի համալսարանում՝ մշտական կապի մեջ գտնվելով Հյուսիսային համալսարանի իր կուրսընկերների ու  դասախոսների հետ:  Մեզ ուղղված հաղորդագրության մեջ Մագան գրում է. «Բարեբախտաբար, մինչև համավարակի տարածումը հասցրեցի ծանոթանալ նոր համակուրսեցիներիս հետ, ընկերներ ձեռք բերել,  շրջել քաղաքում, հիանալ Շեցինի գեղեցիկ վայրերով: Հիմա բոլորի նման մենք ևս անցել ենք հեռավար ուսուցման zoom հարթակով: Դասախոսներն ամեն ինչ անում են, որպեսզի դասընթացները չտուժեն, որևէ թեմա մեզ համար անհասանելի կամ անհասկանալի չմնա:  Գործնական աշխատանքները հիմնականում իրականացնում ենք շնորհանդեսների միջոցով: Հեռավարի դասերին վերաբերում ենք ամենայն լրջությամբ, մեզ հասանելի են էլեկտրոնային գրադարանների հսկայական ռեսուրսները: Մի խոսքով, թեկուզև առցանց, բայց իմ՝ Շեցինի համալսարանում ուսանելու հիմնական առաքելությունը իրականացնում եմ՝ սովորում և գիտելիքներ եմ ձեռք բերում: Թանկ է ամեն ժամը: Ու հարցն այստեղ միայն դասախոսների պահանջկոտությունը չէ. բոլորս էլ գիտակցում ենք, որ գուցե այս ամենին հաջորդեն ավելի դժվար ժամանակներ, և գիտելիքը կօգնի առաջ շարժվելու, կայանալու: Արտակարգ իրավիճակում մենք կարողանում ենք նաև շփվել փոքր խմբերով: Ոչ հաճախ, բայց հավաքվում ենք տարբեր ազգությունների ուսանողներով, պատմում մեր երկրների, մշակույթի, սովորույթների մասին, հիշում զվարճալի դեպքեր մեր կյանքից՝ դրանով փորձելով մեղմել մեկուսացման տխրությունն ու դժվարությունները: Զարմանալի կերպով արժևորում ենք իրական շփումները: Եթե նախկինում տեղի-անտեղի համացանցում էինք, ապա այժմ շատ թանկ ենք գնահատում մարդուն՝ դեմ-դիմաց կանգնած, շնչող, ծիծաղող, քեզ էներգիա հաղորդող մարդուն: Ու հասկանում եմ, որ համացանցը հիմնականում պիտի լինի որպես տեղեկատվություն ձեռք բերելու միջոց, իսկ ընկերները՝ ոչ վիրտուալ, իրական ու շնչող, որոնց կարող ես պարզապես դիպչել, գրկել՝ զգալով մարդկային շփման ջերմությունը»:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...