Հյուսիսային համալսարանի բանասիրության և մանկավարժության ֆակուլտետի «Մասնագիտական մանկավարժություն (անգլերեն լեզու և գրականություն)» 4-րդ կուրսի ուսանողները «Լեզվի պատմություն» առարկան առցանց եղանակով ուսումնասիրում են սահիկահանդեսի միջոցով։ Դասախոս Ա․ Թամազյանն այս առարկայի շրջանակներում սահիկահանդեսի միջոցով արդեն անդրադարձել է այնպիսի թեմաների, ինչպիսիք են «Հին, միջին և ժամանակակից անգլերենի ժամանակաշրջանները», «Հին անգլերենի քերականական և հնչյունաբանական առանձնահատկությունները», «Հին անգլերենի բարբառները»։ Ա․ Թամազյանի բոլոր դասերն իրակացվել են հնարավորինս մատչելի և հասանելի բոլորին։ Հին անգլերենի մեզ հասած հիանալի օրինակ է «Բեովուլֆ» էպիկական պոեմը, որը դասապրոցեսի ընթացքում բազմիցս քննարկվել է։ Նաև հին, միջին և ժամանակակից անգլերենով համեմատական վերլուծության է ենթարվել «Հայր մեր>» տերունական աղոթքը։ Բոլոր դասերն անցնում են ինտերակտիվ մթնոլորտում՝ ուսանողների անմիջական մասնակցությամբ։