ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ
ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ մայիսի 15-16-ը «Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» խորագրով միջազգային գիտաժողովի համատեքստում, Հյուսիսային համալսարանը հայտարարում է համադպրոցական մրցույթ՝ ավագ դպրոցների 12-րդ դասարանի աշակերտների համար հետևյալ անվանակարգերում՝
- «Թումանյանի բանաստեղծությունների լավագույն ասմունքող»,
- «Իմ Թումանյանը» (շարադրություն),
- Թումանյանին նվիրված աշակերտական բանաստեղծություններ:
Մրցույթին մասնակցելու պայմանները
Ասմունքի մրցույթը տեղի կունենա մայիսի 13-ին, իսկ շարադրությունների և բանաստեղծությունների էլեկտրոնային տարբերակները, ինչպես նաև ասմունքի մրցույթի մասնակցության լրացված հայտը կարող եք ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 9-ը: Շարադրությունների և բանաստեղծությունների մրցույթի արդյունքները կամփոփվեն ս.թ. մայիսի 15-16-ին՝ համալսարանում անցկացվող «Հովհաննես Թումանյանի հոգևոր ժառանգությունը և արդիականությունը» թեմայով միջազգային գիտաժողովի ընթացքում:
Լավագույն մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով և կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով՝
1-ին կարգի մրցանակ՝ 8 հոգի՝ Հյուսիսային համալսարանի անվճար ուսուցման համակարգում ցանկացած մասնագիտությամբ սովորելու հնարավորություն: Գերազանց առաջադիմության դեպքում ուսումնառության հաջորդ տարիներին անվճար ուսուցման հնարավորությունը կպահպանվի:
2-րդ կարգի մրցանակ՝ 10 հոգի՝ Հյուսիսային համալսարանում ցանկացած մասնագիտությամբ ուսման վարձի 50 տոկոսի զեղչմամբ սովորելու հնարավորություն:
3-րդ կարգի մրցանակ՝ 12 հոգի՝ մեկօրյա ուղևորություն Թբիլիսի՝ Թումանյանի տուն-թանգարան այցելությամբ:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 55-40-52,010 559776 կամ էլեկտրոնային նամակ ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. հասցեներով:
Մասնակցության հայտ անհատ մասնակիցների համար
Մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը |
|
Ծննդյան օր, ամիս, ամսաթիվ |
|
Կրթական հաստատություն, հասցե |
|
Դասարան |
|
Մրցույթի անվանակարգ |
|