
Հարգելի ուսանողներ, եթե ձեզ հետաքրքրում է Հնդկաստանն ու հինդի լեզուն, ապա այս հայտարարություն հենց ձեզ համար է
Հնդկաստանի Հինդի լեզվի կենտրոնական ինստիտուտը, Հնդկաստանի Հանրապետության մարդկային ռեսուրսների զարգացման նախարարության հովանու ներքո, Հայաստանին հատկացրել է կրթաթոշակ` հինդի լեզու ուսանել ցանկացողների համար: Դասընթացը կազմակերպվելու է 2021թ. օգոստոսի 1-ից մինչև 2022թ. ապրիլի 30-ը, որին կարող են մասնակցել 21-ից 35 տարեկան միջնակարգ կրթություն ստացած դիմորդներ:
Դասընթացի մասնակցության համար հարցաթերթիկները պետք է ներկայացնել Հնդկաստանի դեսպանություն մինչև ս.թ. ապրիլի 12-ը:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար թեկնածուները կարող են դիմել Հնդկաստանի դեսպանություն /Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., հեռ. +37410539173/4/5, ֆաքս․ +37410533984/539170/:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել գրությունում առկա կոնտակտային հասցեներով: