logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 

HAYTARARUTYUN

Բուհի պրակտիկայի և կարիերայի կենտրոնը, իր գործառույթներին համապատասխան,  շարունակում է կապեր հաստատել գործատուների հետ, տեղեկանալ թափուր հաստիքների մասին և աշխատանքային ամենատարբեր մրցույթներում ներգրավել Հյուսիսային համալսարանի ուսանողներին։ Ձեզ ենք ներկայացնում աշխատանքի հերթական հնարավորությունը։

«Տելեկոմ Արմենիա« ընկերությունը (Beeline ապրանքանիշ) փնտրում է Զանգերի կենտրոնի մասնագետների, ովքեր պատրաստակամ են աշխատելու հերթափոխով  

Պաշտոնի անվանում`

Զանգերի կենտրոնի մասնագետ

Տնօրինություն`

Հաճախորդների սպասարկման ծառայություն

Հիմնական պարտականություններ`

 

  • ​​​​​​​Հեռախոսով լուծել հաճախորդների խնդիրները և տրամադրել համապատասխան տեղեկատվություն:
  • Հաճախորդների հարցումներին տրամադրել տեխնիկական աջակցություն:
  • Հաճախորդներին տրամադրել տեղեկատվություն ծառայությունների և արտադրանքների վերաբերյալ:
  • Անհրաժեշտության դեպքում զանգերը փոխանցել տեխնիկական թիմին և հետևել խնդիրների կատարման ընթացքին:

Կրթություն`

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն

Անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ`

  • ԻՏ տեխնոլոգիաների գործառնական ֆունկցիաների իմացություն:
  • Հերթափոխով աշխատալու պատրաստակամություն (հերթափոխը ենթադրում է թե ցերեկային, թե գիշերային աշխատաժամանակ) :
  • Հաղորդակցվելու և կոնֆլիկտային իրավիճակներում մարդկանց հետ շփվելու ունակություն:
  • Գրագետ, հստակ և անթերի խոսք:
  • Պատասխանատվության զգացում:
  • Սովորելու բարձր ունակություն:
  • Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն:
  • Հայերեն և ռուսերեն լեզուների  իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:

Աշխատանքային փորձ`

  • Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում ցանկալի է:

Ցանկացողները կարող են  ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.  էլեկտրոնային հասցեին հայերեն կամ անգլերեն լեզուներով: Նամակի վերնագրում խնդրում ենք նշել Զանգերի կենտրոնի մասնագետ: Ինքնակենսագրությունը կարող եք ներկայացնել նաև Հյուսիսային համալսարանի պրակտիկայի և կարիերայի կենտրոն։

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

 

Հայտերն ընդունվում են մինչև  2021թ ապրիլի 9-ը.:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել վեբ կայք` www.beeline.am

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...