logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

logo nu coloured

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դեկանի տեղակալի ժամանակավոր թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝  17.02.2022թ.

Պարտադիր պահանջներ 

  1. Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստի­ճան) և(կամ) կրթական ոլորտի առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ:
  2. Բուհի կանոնադրության, ներքին կարգապահական և էթիկայի կանոնների և իր լիազորություններին առնչվող այլ իրավական ակտերի իմացություն[1].
  3. Առնվազն 1 օտար լեզվի իմացություն (լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 (B1) մակարդակին համապատասխան):
  4. կարողանա բանավոր և գրավոր գերազանց հաղորդակցվել մայրենի (հայերեն) լեզվով:

Դեկանի տեղակալի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դեկանի տեղակալի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) պատճենը
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) պատճենը:

Պահանջվող հմտություններ

  • բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից տեխնոլո­գիաներով աշխատելու հմտություններ (Word, Excel, PoverPoint)
  • կազմակերպչական հմտություններ և բարձր պատասխանատվություն
  • թիմային աշխատանքի ունակություն
  • նախաձեռնողականություն:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։

 

[1] https://northern.am/index.php/hy/regulations

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...