logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

girq nver1girq nver2

Գիրք նվիրելու օր...

Կհանդիպենք փետրվարի 17-ին, ժամը 14:30, բուհի գրադարանում
Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, արդեն քանի տարի նշվում է նաև որպես Գիրք նվիրելու օր: Սա հիանալի առիթ է մի հետաքրքիր, մի զգլխիչ գիրք նվիրելու ոչ միայն մտերիմ մարդկանց, այլև բուհի գրադարանին: Վերջին տարիներին հատկապես համալսարանում կարևորվում է Գիրք նվիրելու օրը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում համալրելու բուհի գրադարանը մասնագիտական և գեղարվեստական գրքերով: Նախորդ տարի կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ ինչպես ավագ դպրոցում, այնպես էլ համալսարանում: Համատեղ այցելության ընթացքում խաղաղապահ զորքերի Զառ ուսումնական կենտրոնի գրադարանին նվիրվեց շուրջ 300 գիրք:
Այս տարի Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառումը կանցկացվի փետրվարի 17-ին, ժամը 14:30, բուհի գրադարանում՝ վարչական ու դասախոսական կազմի մասնակցությամբ: Կպարգևատրվեն նաև տարվա լավագույն ընթերցող-ուսանողները: Իսկ մյուս բոլոր ուսանողները, որոնք կցանկանան ինչ-որ գիրք նվիրել գրադարանին, կարող են չզսպել իրենց ցանկությունը...

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...