logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

girq

Հիանալի նորություն բուհի ընթերցասերների համար

Հարգելի ուսանողներ, ուրախ ենք հայտնել, որ այսուհետ Հայաստանի ազգային գրադարանի միջգրադարանային աբոնեմենտի միջոցով գրքեր կարող եք պատվիրել նաև առցանց, բուհի գրադարանավարի գիտությամբ և միջոցով:
Առցանց պատվերի առավելությունը ժամանակի խնայողությունն է: Պատվիրեք անմիջապես Հյուսիսային համալսարանից և մեկ ժամ հետո կարող եք գնալ և վերցնել գրքերը ՀԱԳ բաժնույթների բաժնից (վարչական շենք, 1-ի հարկ):
Ինչպես հայտնի է, նախկինում պատվերը կատարվում էր կնքված պատվիրաթերթիկները լրացնելու միջոցով, ինչը նույնպես ուժի մեջ է, ցանկության դեպքում կարող եք օգտվել:
Հիշեցնենք նաև, որ առցանց պատվերի ծառայությունը չի ենթադրում թվային գրքերի սպասարկում: Պատվիրվող գրքերը տպագիր են և կազմակերպության ներկայացուցիչը, կամ էլ հենց դուք, հարգելի ուսանողներ, գրադարանավարի կամ համապատասխան ներկայացուցչի գրությամբ, պետք է գրադարանից վերցնեք պատվերը: ՀԱԳ-ում թվայնացված բոլոր գրքերը բաց հասանելի են https://nla.am կայքի համապատասխան բաժիններում:
Այնպես որ, սիրելի ուսանողներ, Հայաստանի ազգային գրադարանից (ՀԱԳ) առցանց գրքեր պատվիրելու համար կարող եք դիմել Հյուսիսային համալսարանի գրադարան :

 

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...