logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

erazmus

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագործակցության հուշագրի հիման վրա, Էրազմուս+ K171 շարժունության ծրագրով Հյուսիսային համալսարանի ուսանողները և դասախոսները կարող են մասնակցել շարժունության ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Ուսանողների շարժունության ծրագրի տևողությունը 5 ամիս է, իսկ դասախոսների շարժունության տևողությունը 7 օր: Համալսարանը մրցույթային կարգով ընտրելու է 1 դասախոս և 1 ուսանող: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ուսանողները հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին` arusyakivanyan@gmail.com: Մրցույթի համար պետք է ներկայացնել`
🔷Տեղեկանք առաջադիմության մասին
🔷Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
🔷Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները փաստաթղթերը պետք է ուղարկեն Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների և կառավարման բաժնի պետ Թեհմինե Բաղդասարյանի էլեկտրոնային հասցեին` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.:
🔷 Ինքնակենսագրություն (CV)
🔷Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
🔷Նամակ-նպատակ շարժունության ծրագրում մասնակցելու համար
🔷Տեղեկանք Հյուսիսային համալսարանում հիմնական աշխատանքի վերաբերյալ։
Մրցույթի արդյունքում ընտրված հաղթող ուսանողի և դասախոսի դիմումները համապատասխան փաստաթղթերով կուղարկվեն Սևիլիայի համալսարան: Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:
Մաղթում ենք հաջողություն
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

Վերջնաժամկետ՝   02.02.2024թ.

Հյուսիսային համալսարանը փնտրում է «Իրավագիտության և հասարակագիտական առարկաների» ամբիոնում «Կրիմինալիստիկա» (քրեագիտություն) առարկայի գծով դասախոսի:

Պարտադիր պահանջներ՝

  • ունենա բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),
  • իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր), կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերը,
  • ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
  • կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել օտար լեզուներով[1] և գերազանց հայերեն լեզվով,
  • տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:

Դասախոսի գործունեությանը ներկայացվող այլ պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝

  • Ինքնակենսագրություն՝ CV
  • կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
  • աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը: 

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը   Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։

 

[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 և B1 մակարդակին համապատասխան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հետևյալ ամբիոնների վարիչների պաշտոնների համար՝

  • Տնտեսագիտության և կառավարման ամբիոն
  • Մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն
  • Մանկավարժության և հոգեբանության ամբիոն
  • Լեզուների, գրականության և լրագրության ամբիոն:

 

Պաշտոնին ներկայացվող պահանջներ՝

 

Ամբիոնի վարիչի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ամբիոնի վարիչի պաշտոնի անձնագրով (կից փաստաթուղթ):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

  •  դիմում ռեկտորի անունով,
  • ինքնակենսագրություն,
  • գիտական (որակավորման) աստիճանը - գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
  • տպագրված  գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ
  • նամակ-նպատակ։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկրոնային հասցեով՝  Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.:  Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 15-ը:

Հյուսիսային համալսարանը հայտարարում է  դեկանների մրցույթ՝ հետևյալ ֆակուլտետներում

  1. Բանասիրության և մանկավարժության ֆակուլտետ,
  2. Տնտեսագիտության, կառավարման և ինֆորմատիկայի ֆակուլտետ,
  3. Իրավագիտության ֆակուլտետ:

Դեկանի գործունեությանը ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված ֆակուլտետի դեկանի պաշտոնի անձնագրով՝ տեսնել այստեղ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

  • դիմում ռեկտորի անունով,
  • ինքնակենսագրություն,
  • գիտական (որակավորման) աստիճանը և գիտական կոչումը հաստատող փաստաթղթերի պատճեները,
  • տպագրված  գիտական և մեթոդական աշխատանքների ցուցակը,
  • տվյալներ պարգևատրումների, մրցանակների և պատվավոր կոչումների վերաբերյալ, 
  • նամակ-նպատակ։

Փաստաթղթերը կարող են ներկայացվել համալսարանի էլեկտրոնային հասցեով՝   Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. ։Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվում դեկտեմբերի 15-ը :

semiar arcax

Բնակչության հոգեբանական աջակցությունը Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում

Հրավիրում ենք Հյուսիսային համալսարանի, ՀՀ այլ ուսումնական հաստատությունների, Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ս.թ. նոյեմբերի 21-ին «Շահբազյան» բարեգործական հիմնադրամի և Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ բաց դասախոսությամբ հանդես կգա Բեյրութում սոցիալական զգացմունքների ուսումնական կենտրոնի հիմնադիր Մերի Ղազարյան Գուրունլյանը՝ Արցախի և Լիբանանի պատերազմների ընթացքում և հետպատերազմյան շրջանում բնակչության հոգեբանական աջակցության ծրագրերի արդյունավետության վերլուծությամբ:
Դասախոսությունն առանձնակի կարևորություն ունի Արցախից տեղահանված մեր հայրենակիցների, նաև՝ ՀՀ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար:
Դասախոսությանը մասնակցել ցանկացողները կարող են հայտերն ուղարկել 📩 Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեով կամ զանգահարել ☎️ 091314556 հեռախոսահամարով:
Կհանդիպենք նոյեմբերի 21-ին, 12:00-ին:
Հասցե՝ Ալեք մանուկյան 15 ա, Հյուսիսային համալսարան, 4-րդ հարկ:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...