Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը և Հյուսիսային համալսարանը 2025 թվականի ապրիլի 22-ին համատեղ կազմակերպում են “Կանաչ տնտեսության մարտահրավերները կայուն զարգացման համատեքստում” խորագրով գիտաժողով: Գիտաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է, 🇺🇸անցկացման ձևաչափը՝ հիբրիդային (և՛ առցանց, և՛ առկա), անցկացման վայրը՝ ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ 10-րդ հարկի դահլիճ, հասցեն՝ Մարշալ Բաղրամյանի պող. 24/6:
🍀Գիտաժողովին հայտագրման վերջնաժամկետը 2025 թվականի ապրիլի 7-ն է, իսկ հոդվածների ներկայացման վերջնաժամկետը` ապրիլի 14-ը:
📍Հոդվածների ներկայացման տեխնիկական պահանջներին կարելի է ծանոթանալ այստեղ. https://www.northern.am/index.php/hy/?option=com_content...
🍀Հոդվածները (մինչև 10 էջ, A4 ձևաչափ) պետք է ուղարկվեն հետևյալ էլեկտրոնային փոստին. Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра., դրանք անվճար կտպագրվեն Հյուսիսային համալսարանի “Հյուսիսափայլ” գիտական պարբերականում՝ https://northern.am/index.php/hy/science/hyusisapayl
☎️Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 41-40-71-70 հեռախոսահամարով կամ գրել 📧Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլփոստի հասցեին:
Ուշադրություն հարգելի ուսանողներ...
Ուշադրություն
Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի միջև «Էրազմուս+» համագործակցության հուշագրի շրջանակում Հյուսիսային համալսարանի ուսանողները կարող են մասնակցել 2024-2025 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի փոխանակման ծրագրի մրցույթին ուսումնառությունը շարունակելու նպատակով: Շարժունության տևողությունը 5 ամիս է: Համալսարանը մրցույթային կարգով ընտրելու է 1 ուսանող: Մրցույթին մասնակցելու համար ուսանողները փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին`arusyakivanyan@gmail.com:
- Ինքնակենսագրություն (CV)
- Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
- Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար
- Տեղեկանք Հյուսիսային hամալսարանում սովորելու վերաբերյալ
Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է:
Մաղթում ենք հաջողություն…
Ուշադրություն!!
Ուշադրություն!!
Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագործակցության հուշագրի հիման վրա, Էրազմուս+ K171 շարժունության ծրագրով Հյուսիսային համալսարանի ուսանողները և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները կարող են մասնակցել շարժունության ծրագրին 2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակում: Ուսանողների շարժունության ծրագրի տևողությունը 5 ամիս է, իսկ վարչակազմի շարժունության տևողությունը՝ 5 օր: Համալսարանը մրցութային կարգով ընտրելու է 1 դասախոս, և 2 ուսանող, որոնցից մեկը՝ բակալավրական կամ մագիստրոսական կրթական ծրագրով,իսկ մյուսը՝ ասպիրանտուրայի: Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար ուսանողները հետևյալ փաստաթղթերը պետք է ուղարկեն համալսարանի Արտաքին կապերի բաժնի պետ Արուսյակ Իվանյանի էլեկտրոնային հասցեին` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.: Մրցույթի համար պետք է ներկայացնել`
- 1.Ինքնակենսագրություն (CV, Europass)
- 2.Տեղեկանք առաջադիմության մասին
- Տեղեկանք անգլերենի առնվազն B1 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
- 4.Նամակ-նպատակ շարժունության ծրագրին մասնակցելու համար
Պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները փաստաթղթերը պետք է ուղարկեն Հյուսիսային համալսարանի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի պետ Թեհմինե Բաղդասարյանի էլեկտրոնային հասցեին` tehmine1900@rambler.ru:
- Ինքնակենսագրություն (CV, Europass)
- Տեղեկանք անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացության մասին (եթե առկա է)
- Նամակ-նպատակ շարժունության ծրագրում մասնակցելու համար
- Տեղեկանք Հյուսիսային համալսարանում հիմնական աշխատանքի վերաբերյալ
Մրցույթի արդյունքում ընտրված հաղթող ուսանողի և դասախոսի դիմումները համապատասխան փաստաթղթերով կուղարկվեն Սևիլիայի համալսարան: Փաստաթղթերի ուղարկման վերջնաժամկետը Մայիսի 21-ն է:
Մաղթում ենք հաջողություն
Լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոն
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում







Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ՝ 02.02.2024թ.
Հյուսիսային համալսարանը փնտրում է «Իրավագիտության և հասարակագիտական առարկաների» ամբիոնում «Կրիմինալիստիկա» (քրեագիտություն) առարկայի գծով դասախոսի:
Պարտադիր պահանջներ՝
- ունենա բարձրագույն կրթություն (առնվազն մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան),
- իմանա ոլորտի նորմատիվ իրավական հենքը (ՀՀ Սահմանադրություն, «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտեր), կրթական պետական չափորոշիչները, ինչպես նաև ամբիոնի գործառույթներին առնչվող ներքին իրավական ակտերը,
- ունենա մասնագիտական և մանկավարժության հմտություններ,
- կարողանա և՛ բանավոր, և՛ գրավոր հաղորդակցվել օտար լեզուներով[1] և գերազանց հայերեն լեզվով,
- տիրապետի համակարգչով և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Դասախոսի գործունեությանը ներկայացվող այլ պահանջներին կարող եք ծանոթանալ կից ներկայացված դասախոսի իրավունքների և պարտականությունների նկարագրով (կից փաստաթուղթ):
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։
[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի A2 և B1 մակարդակին համապատասխան