Адрес |
РА, г. Ереван 0070, ул. Алека Манукяна 15а |
Тел: (+37410) 554452, 573317 |
Объявления
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ հաշվապահի օգնականի ժամանակավոր թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ 12.12.2022թ.
Պաշտոնին ներկայացվող պահանջներ
Հաշվապահի օգնականը պետք է՝
- ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) հաշվապահության, ֆինանսների բնագավառում և առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Հարկային օրենսգիրքը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը, հաշվապահական և ֆինանսական հաշվառումը կանոնակարգող այլ նորմատիվ իրավական ակտեր, Հյուսիսային համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտերը (northern.am),
- տիրապետի ֆինանսական և/կամ հաշվապահական հաշվառման ծրագրերին (ՀԾ և այլ),
- տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի[1],
- տիրապետի Microsoft Offise ծրագրային փաթեթին (Word, Excel, PowerPoint) և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում (կից ձևաչափ)
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։
[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան
Հայտարարություն թափուր հաստիքի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ որակի ապահովման վարչության առաջատար մասնագետի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ 10.11.2022թ.
Պաշտոնին ներկայացվող պահանջները
- ունենա բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան) և կրթության ոլորտում 1 տարվա աշխատանքային փորձ (սոցիոլոգիական կրթությունը կամ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն),
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և այլ իրավական ակտեր (northern.am),
- տիրապետի որակի ապահովման հիմնախնդիրներին,
- տիրապետի առնվազն մեկ օտար լեզվի (Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B1 մակարդակին համապատասխան)
- իմանա հարցումների իրականացման, ֆոկուս խմբերի կազմակերպման ընթացակարգերը,
- տիրապետի համակարգչային Microsoft Office (Word, Excel, Power Point) ծրագրերին և այլ ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում (կից ձևաչափ)
- ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) կրկնօրինակը
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) կրկնօրինակը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի կրկնօրինակը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կրկնօրինակը:
Համապատասխան թեկնածուները կարող են փաստաթղթերն ուղարկել Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։
Հայտարարություն թափուր հաստիքի համար
Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ լրատվության և հասարակայնության հետ կապերի ուսումնապրակտիկ կենտրոնի ղեկավարի թափուր հաստիքի համար
Վերջնաժամկետ 19.09.2022թ.
Պաշտոնին ներկայացվող պահանջներ
- ունենա բարձրագույն կրթություն (բանասիրական գիտությունների թեկնածուի կամ (առնվազն) մագիստրոսի աստիճան) լրագրություն, հանրային կապեր մասնագիտություններով և լրատվական ոլորտում աշխատանքի առնվազն 3 տարվա փորձ,
- իմանա ՀՀ Սահմանադրությունը, կրթության ոլորտին վերաբերող ՀՀ նորմատիվ իրավական ակտերը, Համալսարանի կանոնադրությունը, կարգերը, ներքին կարգապահական կանոնները և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր (northern.am),,
- իմանա կրթության ոլորտում հանրային կապերի առանձնահատկություններն և զարգացման միտումները,
- տիրապետի հայերենին (գերազանց), անգլերենին և ռուսերենին[1],
- ունենա համարկագչով, ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու հմտություններ,
- տիրապետի տեսանկարահանման և լուսանկարահանման սկզբունքներին:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ՝
- Դիմում (կից ձևաչափ)
- Ինքնակենսագրություն՝ CV
- կրթության և համապատասխան որակավորման մասին վկայականի՝ դիպլոմի (դիպլոմների) սկանը,
- անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ) սկանը,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի սկանը,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի սկանը:
Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց փաստաթղթերը Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. էլ. հասցեին։
[1] Լեզուների իմացության համաեվրոպական համակարգի B2 մակարդակներին համապատասխան
ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ
ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈՒՆ
Հյուսիսային համալսարանը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հետ համատեղ 2022 թվականի հոկտեմբերի 14-ին կազմակերպում է միջբուհական ուսանողական գիտաժողով «Մասնագիտական կրթությունը ուսանողի աչքերով» խորագրով։
Գիտաժողովին մասնակցոււթյան պայմաններն են․
- առավելագույնը 10 րոպե տևողությամբ ուսանողի սահիկահանդեսի փոխանցում գիտաժողովի կազմկոմիտե՝ մինչև ս․թ․ հոկտեմբերի 8-ը,
- սահիկահանդեսի ներկայացման վերաբերյալ խորհրդատու դասախոսի գրավոր երաշխավորություն։
Գիտաժողվի աշխատանքային լեզուն հայերենն է, սահիկահանդեսները կարող են ներկայացվել նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով։
Լավագույն ելույթները կտպագրվեն ս․թ․ դեկտեմբերին, իսկ գիտաժողովի նյութերի էլեկտրոնային տարբերակը գիտակրթական կազմակերպությունների պաշտոնական կայքերում կտեղադրվեն ս․թ․ նոյեմբերին։
Լրացուցիչ հարցերի համար դիմել գիտաժողովի կազմկոմիտե․
հեռ․ (055) 09-71-70
(094)11-21-40
Էլ․ փոստ։ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով
Մեկնարկել է «Միսս աշակերտուհի 2022» գեղեցկության մրցույթը, որին կարող են մասնակցել 6-16 տարեկան աղջիկներ Երևանից և մարզերից։
Հայտերն ընդունվում են missyerevan.am կայքում, հեռ.՝ 091 330203։
Մրցույթի գլխավոր հովանավորն է Հյուսիսային համալսարանն իր բժշկական քոլեջով և ավագ դպրոցով։