logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

avo

(ծանոթացեք խնդրեմ բուհի նոր աշխատակցի հետ)

Ավետիք Համլետի Հարությունյան

Իրավագիտության և հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ,
Գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնի ղեկավար,
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 5-ին Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Շոշ գյուղում` մանկավարժի ընտանիքում: 1992-2000թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Շոշի միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը:
2000-2002թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանին կից վարժարանի հումանիտար բաժինը:
2002թ. ընդունվել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը:
2008թ. գերազանցությամբ ավարտել է ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետի «Իրավագիտություն» բաժինը:
2008-2010թթ. սովորել է ԱրՊՀ մագիստրատուրայում` «Սահմանադրական իրավունք» մասնագիտացմամբ: 2010թ. գերազանցությամբ պաշտպանել է «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները» վերտառությամբ մագիստրոսական թեզը` ստանալով մագիստրոսի աստիճան:
2010-2013թթ. սովորել է ԱրՊՀ ասպիրանտուրայում:
2015 թվականի նոյեմբերի 20-ին ԵՊՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի իրավագիտության 001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է «ԼՂՀ Սահմանադրության արժեբանական առանձնահատկությունները և սահմանադրականության հետագա զարգացման հիմնախնդիրները» վերտառությամբ ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան (գիտական ղեկավար՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյան):
2003-2005թթ. ծառայել է ԼՂՀ զինված ուժերում:
2006թ. ԼՂՀ 1-ին Սահմանադրության ընդունման նախօրեին նախաձեռնել և իրականացրել է «ԼՂՀ Սահմանադրության քարոզչություն» ծրագիրը:
2007-2009թթ. աշխատել է մասնավոր ընկերությունում որպես իրավաբան:
2010-2020թթ. աշխատել է ԼՂՀ Նախագահի աշխատակազմում` սկզբից որպես պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի 1-ին կարգի, այնուհետև առաջատար մասնագետ, 2014-2016թթ.` աշխատակազմի Անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի գլխավոր մասնագետ, իսկ 2016-2020թթ.` բաժնի վարիչ:
Ունի քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
2010-2020թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանում, 2014թ.-ից դասավանդում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում, 2019թ.-ից՝ Գորիսի պետական համալսարանում, 2021թ.-ից՝ Երևանի Հյուսիսային համալսարանում:
2013-2015թթ. եղել է ՀՀ երիտասարդական խորհրդարանի պատգամավոր, ԱՊՀ անդամ-պետությունների երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի Հայաստանի պատվիրակության անդամ:
2014-2015թթ. հանդիսացել է Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահը:
Նրա նախաձեռնությամբ 2015թ. հունվարի 13-ին հիմնադրվել է «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությունը, 2018թ. հունվարին` ստեղծվել Արցախի էլեկտրոնային գրադարան կայքը (www.artsakhlib.am), 2018թ. ԵՊՀ-ի հետ համագործակցաբար հիմնվել ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հանդեսների ցանկում ընդգրկված և www.elibrary.ru գիտաչափական շտեմարանում զետեղված «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը և հանդիսանում է գլխավոր խմբագիրը: 2016-2019թթ. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպել է թվով 4 միջազգային գիտաժողովներ, որոնց ընդհանուր թվով մասնակցել է աշխարհի մոտ 15 երկրների 360-ից ավելի անվանի ու երիտասարդ գիտնական:
2016-2017թթ. եղել է ԼՂՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի քարտուղարը:
Մասնակցել է Արցախի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հայտարարած թեմատիկ ֆինանսավորմամբ դրամաշնորհային մրցույթներին, ճանաչվել հաղթող և 2016թ.-ից առ այսօր որպես գիտական թեմայի ղեկավար Արցախի գիտական կենտրոնում իրականացնում է Արցախի Հանրապետության իրավական հիմնախնդիրներին նվիրված հետազոտություններ:
2020թ. հունվարի 6-17-ը մասնակցել է Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում գործող RIS (Research and Information System for Developing Countries - https://www.ris.org.in/) ինստիտուտի կազմակերպած «Գիտության դիվանագիտություն» վերապատրաստման դասընթացին:
2020թ. փետրվարի 20-ից «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է:
Մասնակցել է Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում կազմակերպված երեք տասնյակից ավելի գիտաժողովների, համաժողովների և սեմինարների, պարգևատրվել դիպլոմներով, պատվոգրերով և հավաստագրերով:
45-ից ավելի գիտական հրապարակումների (2 մենագրության, 1 ուսումնամեթոդական ձեռնարկի) հեղինակ է: Գիտական հոդվածների մի մասը տպագրվել է արտասահմանյան գրախոսվող պարբերականներում:
2006թ. դեկտեմբերի 2-ին Ստեփանակերտում կայացած «Մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները» ուսանողական առաջին գիտական կոնֆերանսում, հանդես գալով «Բնակչության իրավագիտակցության բարձրացումը որպես մարդու իրավունքների պաշտպանության երաշխիք» թեմայով զեկուցմամբ, գրավել է առաջին մրցանակային տեղը:
2013 թվականի դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկի մարզի կրթության և գիտության նախարարության ու Երրորդ արբիտրաժային դատարանի կողմից կազմակերպված երիտասարդ իրավաբան-գիտնականների «Իրավաբանական IQ» երկրորդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել «ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի լեգիտիմությունը» աշխատանքի համար:
Ամուսնացած է, ունի երկու որդի:

mher111111

Հարգելի ուսանողներ, դասախոսներ և վարչականաշխատակիցներ
Շնորհավորում ենք սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Անկախ բոլոր մարտահրավերներից՝ բուհի ողջ անձնակազմն անցած ուսումնական տարում շարունակել է տքնաջան աշխատել, մի պահ անգամ չի դադարել համալսարանի մշտատրոփ զարկերակը: Ու թեպետ համավարակն ու չարագույժ պատերազմը խաթարեցին ողջ հայության կյանքի բնականոն ընթացքը՝ հարուցելով բազմաթիվ խնդիրներ, այնուհանդերձ մենք բոլորս, գիտակցելով գիտելիքի, կրթության դերն ու նշանակությունը, շարունակել ենք աշխատել ու արարել:
Սիրելի ուսանողներ, այսօր Գիտելիքի ու դպրության տոնն է: Ցանկանում ենք, որ յուրաքանչյուր օրը ձեզ նվիրի գիտելիքը սեփական հողի վրա, հայրենի խաղաղ ու ստեղծագործ երկնքի տակ յուրացնելու և կիրառելու բերկրանքը: Նոր՝ 2021-2022 ուսումնական տարին թող բոլորիս համար լինի հաջողությունների, արժեքավոր ու պիտանի գիտելիքների ձեռքբերման և մարդկային բարձր որակների ձևավորման ժամանակահատված:
Ուրախ ենք, որ դասերը սկսվելու են լսարանային պայմաններում՝ հնարավորություն ընձեռելով գիտելիքներ փոխանցել ձեզ անմիջական շփմամբ, օգտագործելով բուհի բոլոր ենթակառուցվածքները, տեխնիկապես հագեցած լսարանները:
Նոր ուսումնական տարում հաջողություններ ենք մաղթում բոլորիդ:

herakadimord herakadimord.jpg2

Շարունակվում է հեռակա ուսուցման ընդունելությունը բակալավրիատում և մագիստրատուրայում

Հյուսիսային համալսարանում շարունակվում է բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունը հեռակա ուսուցման համակարգ: Ինչպես տեղեկացանք ընդունելության հանձնաժողովից՝ 2021-2022 ուսումնական տարում գրեթե բոլոր մասնագիտությունների գծով հեռակա ուսուցման համակարգ են դիմել բավականաչափ դիմորդներ: Այս ուստարում քննություններն անցկացվել են թեստերով, որոնք ձևավորվել են նախապես տրամադրված հարցաշարերի հիման վրա: Ընդունելության հանձնաժողովի անդամներն ընդհանուր առմամբ բավարար են գնահատում դիմորդների գիտելիքները, նշելով նաև, որ որոշ դիմորդներ չեն կարողացել հաղթահարել անցողիկ շեմը:
Հիշեցնենք, որ Հյուսիսային համալսարանում հեռակա ուսուցման ընդունելությունը բակալավրիատում և մագիստրատուրայում շարունակվելու է մինչև հոկտեմբերի սկիզբ, ուստի ենթադրվում է, որ առաջիկայում տարբեր մասնագիտությունների գծով արդեն իսկ ձևավորված խմբերը աճի միտում կունենան:

Главные новости

Հայտարարություններ

Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

02.02.2024
Հյուսիսային համալսարանը նոր դռներ է բացում

Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Էրազմուս+ համագոր...

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար

23.01.2024

Հյուսիսային համալսարանը հայտարարում է մրցույթ դասախոսի թափուր հաստիքի համար...