Հյուսիսային համալսարանի գիտական հետազոտությունների, նորարարական ծրագրերի և հետբուհական մասնագիտական կրթության կենտրոնը Հյուսիսային համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում է:
Կենտրոնի նպատակը՝
- Գիտական աշխատանքի՝ որպես Համալսարանի գործունեության կարևոր բաղադրիչի դերի ուժեղացումն է, համալսարանում իրականացվող գիտահետազոտական և գիտամեթո-
դական աշխատանքների ակտիվացումը, դրանց որակի ու արդյունավետության բարձրացումը, - Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ուսանողների գիտաստեղծագործական ներուժի բացահայտումը, դրա ռացիոնալ ու նպատակամետ օգտագործումը, համալսարանում իրականացվող գիտահետազոտական և գիտամեթոդական աշխատանքներում այդ ներուժի ակտիվ ներգրավումը,
- Համալսարանի կառավարման տարբեր օղակների ու ստորաբաժանումների դեպարտամենտների (ֆակուլտետների) դեկանատների ու դրանց խորհուրդների, ամբիոնների, որակի
ապահովման և ոււտւմնական վարչությունների, շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ուսխորհրդի, ուսանողական գիտւսկաև ընկերության, համալսւսրանտկան մյուս
օղակների առավել ակտիվ ներգրավումը բուհում գիտական աշխատանքների կազմակերպման ու իրականացման մեջ, - Համալսարանում իրականացվող գիտական ուսումնասիրությունների պրոբլեմատիկայի հստակեցումն ու կոնկրետացումը, կատարվող հետազոտությունների խորացումը, դրանց
ինչպես գիտատեսակւսև, այնպես էլ պրակտիկ ուղղվածության ուժեղացումը, - կատարվող հետազոտությունների բարձր ելքային արդյունքների ապահովումը, այդ արդյունքների ռացիոնալ օգտագործումը,
- գիտահետազոտական, գիտամեթոդական և կրթական ծրագրերի միջև փոխկապակցվածության ապահովումը, կատարվող հետազոտությունների պրակտիկ արդյունքների ներդրումն
ուսումնական գործընթացում:
Կենտրոնի խնդիրներն են`
- Համալսարանի գիտահետազոտական գործունեության ակտիվացումը, այդ գործունեության նպատակամետ կառավարման ապահովումը, գիտական հետազոտույթունների որակի և
արդյունավետության բարձրացումը, - Համալսարանի գիտահետազոտական ու գիտամեթոդական գործունեության ընթացիկ (տարեկան) ու հեռանկարային ծրագրերի մշակումը, քննարկումն ու սահմանված կարգով
հաստատումը, դրանց պրակտիկ իրականացման կազմակերպումը, - Համալսարանի ամբիոնների գիտահետազոտական և գիտամեթոդական գործունեության ուղղորդումն ու համակարգումը,
- ամբիոնների գիտահետազոտական աշխատանքի կոորդինացումը, նրանց գիտատեղծագործական համագործակցության ուժեղացումը, գիտական կարևոր պրոբլեմների համատեղ հետազոտությունների կազմակերպումը, միջառարկայական հետազոտությունների ձեռնարկումն ու իրականացումը,
- ուսումնական ու գիտահետազոտական ախատանքների մերձեցումն ու միահյուսումը,
- գիտահետազոտական աշխատանքի որակի արդյունավետության բարձրացման ուղիների բացահայտումն ու օգտագործումը,
- գիտական հետազոտություևևերի գործնական ուղղվածության ուժեղացումը, կատարվող հետազոտությունների արդյունքների առևտրայևացումն ու վաճառահանումը, համալսարանում գիտության իևքնաֆինանսավորմաև սկզբունքի ներդնումը,
- գիտահետազոտական գործունեության սոցիալ-տևտեսակաև արդյունավետության բարձրացումը,
- գրանտային ծրագրերի ձեռքբերումն ու հետազոտությունների կազմակերպումը,
- արտերկրի բուհերի, գիտահետազոտական կենտրոնների ու մյուս կազմակերպությունների իր գործընկերների հետ գիտական համագործակցության հաստատումն ու խորացումը,
- համալսարանում միջազգային, հանրապետական ու ներհամալսարաևական գիտաժողովների, սիմպոզիումների, կլոր սեղանների, գիտության ու պրակտիկայի առավել կարևոր ու
հրատապ պրոբլեմներին նվիրված ստեղծագործական քննարկումների կազմակերպումը, գրանցում համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի, ասպիրանտների և
ուսանողների ակտիվ մասնակցության ապահովումը, - հետբուհական մասնագիտական կրթության օրինակելի իրականացումը, կրթական ծրագրերի բարելավումն ու կատարելագործումը, կրթության բովանդակության արդիականացումն ու հարստացումը, մատուցվող կրթական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացումը,հետբուհական մասնագիտական կրթության ասպարեզում միջազգային ու ներազգային և բուհական կապերի սերտացումն ու համագործակցության զարգացումը,
- Համալսարանի ուսանողական գիտական ընկերությանը անհրաժեշտ օգնության ապահովումը:
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը հանդիսանում է Հյուսիսային համալսարանի ինքնուրույն կառուցվածքային ստորաբաժանում, որի հիմնական նպատակն է նպաստել աշխատանքային շուկայում համալսարանի ուսանողների և շրջանավարտների մրցունակության զարգացմանը, շրջանավարտների և համալսարանի միջև մշտական կապի ամրապնդմանն ու համագործակցության զարգացմանը, բուհ-գործատու հարաբերություների կանոնակարգմանը:
Կենտրոնի գործառույթներն են՝
- Համալսարանի ուսանողների և շրջանավարտների աշխատանքի տեղավորմանն առնչվող ռազմավարական և կազմակերպչական հիմնախնդիրների բացահայտումն ու վերլուծությունը, համապատասխան ծրագրերի կազմումն ու ներկայացումը Հյուսիսային համալսարանի ռեկտորատին, ինչպես նաև մասնակցությունը այդ ծրագրերի իրականացմանը,
- պետական և մասնավոր սեկտորում զբաղվածության խնդիրներով զբաղվող պետական և մասնավոր կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր հիմնադրամների, միջազգային դոնոր կառույցների, հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցության կազմակերպումը,
- կամավոր աշխատանքի, վերապատրաստման և փորձի ձեռքբերման այլ ժամանակակից ձևերի ու միջոցների վերաբերյալ առաջարկությունների, ծրագրերի մշակումը և համապատասխան աշխատանքների իրականացումը,
- տարբեր ցուցահանդեսների (մասնավորապես՝ «աշխատանքի տոնավաճառ», «կարիերայի օր» և այլն), գործատուների հետ հանդիպումների, կազմակերպությունների ներկայացումների (շնորհանդեսների), ձեռնարկություններ էքսկուրսիաների, փոխայցելությունների և այլ միջոցառումների կազմակերպումը,
- պոտենցիալ գործատուների, տարբեր կազմակերպությունների հետ համաձայնագրերի և հուշագրերի կնքումը, դրանց իրականացման ապահովումը,
- շրջանավարտների և ուսանողների շրջանում սոցիոլոգիական հարցումների և այլ ուսումնասիրությունների, աշխատանք առաջարկող պետական, մասնավոր, միջազգային և այլ կազմակերպությունների կողմից առաջնային համարվող պահանջների և դրանց զարգացման միտումների, աշխատաշուկայի զարգացման հեռանկարների, աշխատաշուկայում համալսարանականների պահանջի, ժամանակակից մասնագիտությունների և զբաղվածության հետ առնչվող այլ հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրությունների կազմակերպումը,
- Հյուսիսային համալսարանի ռեկտորատին և գիտական խորհրդին համապատասխան զեկույցների և առաջարկությունների ներկայացումը
- Հյուսիսային համալսարանի ֆակուլտետների, ամբիոնների և այլ ստորաբաժանումների կողմից իրականացվող և կենտրոնի խնդիրներին առնչվող աշխատանքների վերաբերյալ տեղեկատվության վերլուծությունը, ընդհանուր համակարգված մոտեցումների և ծրագերի մշակումը,
- շրջանավարտների և ուսանողների հանդիպումների ու կլոր սեղանների, շրջանավարտների հավաքների կազմակերպումը:
Աշխատակազմ՝
Քրիստինե Գևորգյան
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ղեկավար
Էլ.փոստ՝ Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հեռ. ՝ (+374 10) 554862