logo-ru

  СЕВЕРНЫЙ УНИВЕРСИТЕТ

 

DSC 1006 


ԲՈՐԻՍ ՄԱՆԹԱՇԻ ՄԱԿԻՉՅԱՆ

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ՌԵԿՏՈՐ

                 (1938-2020)

Հյուսիսային համալսարանի հիմնադիր Բո­րիս Ման­թա­շի Մակիչյանը ծնվել է 1938 թվականին ՀՀ Լո­ռու մարզի Օ­ձուն (Ուզունլար) գյուղում, ման­կա­վար­ժա­կան գիտությունների թեկնա­ծու է (1982), դո­ցենտ (1990), մա­թեմա­տիկոս, ման­կա­վարժ, կրթամշակու­թային գոր­ծիչ:

1955-ին ըն­դուն­վել է Լե­նինա­կանի (Գյում­րի) Մ. Նալ­բանդյա­նի ան­վան ման­կա­վար­ժա­կան ինս­տի­տու­տի ֆիզ­մաթ ֆակուլտե­տը, 1956-ին թո­ղել ու­սու­մը` սո­ցիա­լական ան­բա­վարար վի­ճակի պատ­ճա­ռով: 1958-ին ըն­դուն­վել է Երևա­նի հեռակա մանկավարժա­կան ինստիտու­տի ֆիզ­մաթ ֆա­կուլ­տե­տը: 1958-60-ին ծա­ռայել է խորհր­դա­յին բա­նակում, 1961-ին ընդունվել է Խ. Աբովյա­նի ան­վան հայկա­կան պե­տական ման­կա­վար­ժա­կան ինստի­տու­տի ֆիզ­մաթ ֆա­կուլ­տե­տի 2-րդ կուրս, 1965-ին ավարտել ինս­տի­տու­տը: 1965-66-ին աշ­խա­տել է Ա­լավեր­դի քաղաքի Ս. Սպան­դար­յա­նի ան­վան դպ­րո­ցում որ­պես մաթեմատիկա­յի ու­սու­ցիչ, 1966-96-ին` մանկավարժա­կան ինստի­տու­տում եղել է ա­սիս­տենտ, ա­վագ դա­սախոս, դո­ցենտ, արհ­կո­մի­տեի նա­խագահ, կուս­կո­միտեի քարտուղարի տե­ղակալ, պրո­ռեկ­տոր, 1990-94-ին միա­ժա­մա­նակ` ՀՀ բուհերի աշխատողնե­րի և ու­սանող­նե­րի արհ­միու­թյան հանրապե­տա­կան կո­միտեի հիմ­նա­դիր նա­խագահ, 1996-ից Երևա­նի Հյու­սիսա­յին հա­մալ­սա­րանի հիմ­նա­դիր ռեկ­տորն է:

Ար­գա­սաբեր է ե­ղել Մա­կիչյա­նի աշ­խա­տան­քը Հյու­սիսա­յին համալ­սա­րանի ռեկ­տո­րի պաշ­տո­նում: Սկ­սած 2005-ից՝ Հյուսիսային համալ­սա­րանը հան­րա­պետու­թյան միակ ոչ պետական բուհն է, ո­րը տեղ ու­նի ՀՀ խո­շոր և բա­րեխիղճ հարկատու­ների շար­քում` առաջ անց­նե­լով պե­տական շուրջ 2 տասնյակ բու­հերից ու մաս­նա­ճյու­ղերից: ՀՀ 7 խո­շոր բու­հերի (ԵՊՀ, Հե­րացու ան­վան բժշ­կա­կան հա­մալ­սա­րան, Ճարտարագիտական հա­մալ­սա­րան, Ագ­րա­րային ա­կադե­միա և այլն) շար­քում Հյու­սիսա­յին հա­մալ­սա­րանը ներգրավվել է Համաշ­խարհա­յին բան­կի մի­ջոց­նե­րով մի­ջազ­գա­յին հավատարմագրման գոր­ծընթա­ցում: 2012-ին ճա­նաչ­վել է Համաշխարհա­յին բան­կի դրա­մաշ­նորհա­յին մր­ցույ­թի 3 հաղ­թող բու­հերից մե­կը:

Բո­րիս Մա­կիչյա­նը վար­չա­կան և դա­սախո­սական աշխատանքներին զու­գըն­թաց հրա­տարա­կել է մե­ծաթիվ գիտական և մե­թոդա­կան աշ­խա­տու­թյուն­ներ` նվիր­ված մաթեմա­տիկա­յի և մա­թեմա­տիկա­կան ա­ռար­կա­ների դասավանդման մեթոդի­կային, մանկավարժության և բարձրագույն կր­թու­թյան կազ­մա­կերպ­ման հիմ­նախն­դիրնե­րին: Ակ­տի­վորեն աշխատել է կր­թա­կան ո­լոր­տի տար­բեր հանձնաժողով­նե­րի կազ­մում, մաս­նակցել է կր­թու­թյան վերաբերյալ օ­րենք­նե­րի նա­խագ­ծե­րի ստեղծ­մա­նը: Ե­ռան­դուն գործու­նեու­թյուն է ծա­վալել նաև հա­սարա­կական ո­լոր­տում` («Ոչ պե­տական բուհերի հա­մագոր­ծակցու­թյուն» միու­թյան հիմ­նա­դիր նա­խագահ, «Ին­տե­լեկտ» միու­թյան հա­մանա­խագահ, «Պետության կող­մից հա­վատար­մագր­ված հայ­կական համալսարան­նե­րի ռեկտորնե­րի խոր­հուրդ» ՀԿ-ի նա­խագահ): 2007-2009-ին «Լոռվա ձոր» հայ­րենակ­ցա­կան միու­թյան հիմնադիր նա­խագա­հը ի­րագոր­ծել է ծա­վալուն մի­ջոցա­ռում­ներ, հատ­կա­պես կապ­ված Հով­հաննես Թու­մանյա­նի ծննդյան 140-ամյա­կի նշա­նավոր­ման հետ (գի­տաժո­ղով, հան­րա­պետա­կան դպրոցական օ­լիմ­պիա­դա, Հյու­սի­սա­յին հա­մալ­սա­րանում «Վերնա­տուն» թու­մանյա­նագի­տական կենտ­րո­նի ստեղ­ծում, մրցույթ­ներ, ժո­ղովա­ծու­ներ, պատ­վի­րակու­թյուն­ներ Թբի­լիսի, Մոսկ­վա և այլն): Կր­թու­թյան և գի­տու­թյան ո­լոր­տում ներդր­ված ավանդի հա­մար պարգևատր­վել է ՀՀ ԿԳՆ ոս­կե մե­դալով (2006), Ֆրի­տյոֆ Նան­սե­նի ոս­կե հու­շամե­դալով (2009), շնորհ­վել է Ալավերդու պատ­վա­վոր քա­ղաքա­ցու կո­չում (2010):

 

Главные новости

Հայտարարություններ

Ուշադրություն հարգելի ուսանողներ...

11.09.2024
Ուշադրություն  հարգելի ուսանողներ...

Ուշադրություն Հյուսիսային համալսարանի և Ռումինիայի Լուչիան Բլագա համալսարանի մի...

Ուշադրություն!!

15.05.2024
Ուշադրություն!!

Ուշադրություն!! Հյուսիսային համալսարանի և Իսպանիայի Սևիլիայի համալսարանի միջև Է...