Արտաքին կապերի բաժինը Հյուսիսային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան, Հյուսիսային համալսարանի կանոնադրության և իր կանոնադրության, ինչպես նաև համալսարանի կառավարման մարմինների կողմից ընդունված որոշումների և ռեկտորի հրամանների հիման վրա:
Արտաքին կապերի բաժնի հիմնական նպատակն է նպաստել համաշխարհային գիտակրթական գործընթացներին ու ծրագրերին համալսարանի ինտեգրմանը, միջազգային համագործակցության ոլորտում համալսարանի և արտասահմանյան գիտակրթական հաստատությունների, հիմնադրամների և միջազգային կառույցների հետ համագործակցության ձևավորմանը, ընդլայնմանն ու դրանց հետ կապված հարցերի համակարգմանը:
Արտաքին կապերի բաժնի գործունեությունը կոորդինացնում է բաժնի պետը, որը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատվում է համալսարանի ռեկտորի հրամանով:
Բաժնի գործառույթներից են.
- կազմակերպել արտերկրի կրթական հաստատությունների և գիտական կենտրոնների հետ պայմանագրերի և համաձայնագրերի կնքման բանակցային գործընթացները,
- կազմակերպել Համալսարանի արտաքին կապերի զարգացմանն ուղղված միջոցառումներին՝ միջազգային կլոր սեղաններ, գիտաժողովներ, սեմինարներ և քննարկումներ, համալսարանի մասնակցության աշխատանքները,
- աջակցել միջազգային գիտակրթական ծրագրերի շրջանակներում գիտաժողովներին, ինչպես նաև փոխանակման ծրագրերի շրջանակներում, համալսարանի շահերից բխող այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով արտերկիր մեկնող մասնակիցների գործուղումների կազմակերպման գործընթացներին,
- ապահովել համալսարանի ինտերնետային կայքում (ֆեյսբուքյան էջում) և համալսարանի պարբերականում արտաքին կապերի գործունեության, ինչպես նաև դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվության վերլուծություն և տեղադրում,
- համալսարանի ստորաբաժանումներին և սովորողներին իրազեկել միջազգային գիտակրթական ծրագրերի, դրամաշնորհների և արտերկրի համալսարանների կողմից առաջարկվող գիտակրթական և ուսումնական ծրագրերի հայտերի մասին,
- նախապատրաստել համալսարանի կողմից նոր միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցության փաստաթղթերը և կոորդինացնել արդեն իսկ շահած դրամաշնորհային ծրագրերի իրականացման ընթացքիկ աշխատանքները,
- ապահովել համալսարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների երաշխավորությամբ միջազգային գիտակրթական պայմանագրերի կողմ հանդիսացող համալսարանների և գիտական կենտրոնների հետ պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը և նամակագրության վարումը:
Աշխատակազմ՝
Սյուզաննա Սարգսյան
Արտաքին կապերի բաժնի պետ
Անի Թամազյան
Արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ
Էլ.փոստ` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հեռ. ` (+374 10) 559776
Համալսարանում գործում է Լրատվության և հասարակության հետ կապերի բաժինը, որը արտաքին ու ներքին շահակիցներին տեղեկատվություն է տրամադրում բուհի գործունեության վերաբերյալ, աշխատանքներ է տանում հանրության հետ կապերը ամրապնդելու, բուհի վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ:
Բաժինն իրականացնում է նաև հետևյալ գործառույթները՝
- հրապարակում է բուհին առնչվող ողջ տեղեկատվությունը ՀՀ պարբերական մամուլում, էլեկտրոնային լրատվամիջոցներում, «Հյուսիսային համալսարան» պաշտոնաթերթում, https://northern.amկայքում,
- գովազդային արշավներ է կազմակերպում տարբեր ԶԼՄ-ներով, հավաքում ու վերլուծում է համալսարանին վերաբերող տեղեկատվությունը՝ համապատասխան վերլուծությունների հիման վրա կազմակերպելով բաժնի հետագա աշխատանքները,
- պլանավորում ու վերահսկում է ԶԼՄ-ների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ տեղեկատվության տրամադրման ու փոխանակման գործընթացը,
- նպաստում է համալսարանի՝ տեղեկատվության տարածման տպագիր միջոցների զարգացմանը (բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ, պաշտոնաթերթի հավելվածներ, տեղեկագրեր և այլն),
- պատրաստում է համալսարանի գործունեության վերաբերյալ տեսանյութեր՝ ապահովելով դրանց տարածումը:
- պարբերաբար հարցումներ է անցկացնում շահակիցների շրջանում՝ բուհին առնչվող տեղեկատվության հասանելիության վերաբերյալ:
Աշխատակազմը՝
Բաժնի ղեկավար՝ Գայանե Հակոբյան
Բաժնի գլխավոր մասնագետ՝ Արփինե Ալեքսանյան
Հեռ: (+374 10) 554135
Էլ.փոստ` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра. Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Ընդհանուր բաժին
Կադրերի բաժինը հանդիսանում է Հյուսիսային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանում, որն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հյուսիսային համալսարանի կանոնադրությամբ, Հյուսիսային համալսարանի կառավարման մարմինների որոշումներով, ռեկտորի հրամաններով:
Բաժնի ընթացիկ գործունեությունն իրականացնում է բաժնի պետը, որը պաշտոնում նշանակվում և պաշտոնից ազատում է համալսարանի ռեկտորի հրամանով:
ԲԱԺՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Համալսարանի մարդկային ռեսուրսների կառավարման, զարգացման ռազմավարության մշակում և իրականացում:
Վարչատնտեսական, պրոֆեսորդասախոսական, գիտական, ուսումնաօժանդակ և սպասարկող անձնակազմի (այսուհետ` աշխատողներ) փաստաթղթերի գործավարության ապահովում:
Համալսարանի կադրային գործերի վարման աշխատանքների ապահովում,
Աշխատողների հաստիքային, գիտական և գիտամանկավարժական հաշվետվությունների կազմում,
Աշխատանքից ազատվածների անձնական գործերի արխիվացում:
Աշխատողների աշխատանքի ընդունման, ազատման, տեղափոխման, արձակուրդի տրամադրման և այլ հրամանների նախագծերի նախապատրաստում և ներկայացնում ռեկտորի հաստատմանը:
Աշխատողների անձնական գործերի սահմանված կարգով կազմում և անձնական տվյալների գաղտնիության ապահովում:
Աշխատանքային և քաղաքացիաիրավական պայմանագրերի կազմում է և ներկայացնում ռեկտորի հաստատմանը:
Ուսանողների հետ համալսարանում ուսումնառության, սահմանված տարեկան վարձի չափի, վճարման կարգի, գանձման սկզբունքների և ժամկետների մասին պայմանագրերի կազմում և ներկայացում ռեկտորի հաստատմանը:
Աշխատողներին անհրաժեշտ տեղեկանքների պատրաստում և տրամադրում (ստաժի, թոշակի ձևակերպման, գիտական աստիճան, գիտական կոչում ստանալու, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու և այլնի վերաբերյալ):
Յուրաքնաչյուր ամիս հարկային պետական մարմնին աշխատողների ընդունման, ազատման, պաշտոնի փոփոխման, չվճարվող արձակուրդի, երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացնում:
ՀՀ ԿԳ նախարարության լիցեզավորման մարմնին համալսարանի լիցենզավորման գործունեությանն առնչվող հաշվետվության ներկայացնում:
Ըստ պաշտոնների, գիտական աստիճանի, գիտական կոչման, հաստիքային կարգավիճակի ամենամյա վիճակագրական հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն:
Համալսարանի կադրային քաղաքականության բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում համալսարանի ռեկտորի:
Համալսարանի կազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի, բաժնի գործունեությանն առնչվող ներքին իրավական ակտերի մշակման աշխատանքներին մասնակցություն:
Գայ Պետրոսյան
Կադրերի բաժնի ղեկավար
Հեռ. ` (+374 10) 554056
Էլ.փոստ` Этот адрес электронной почты защищён от спам-ботов. У вас должен быть включен JavaScript для просмотра.
Հաշվապահությունը Հյուսիսային համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումներից է, որը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական ակտերով (Հաշվապահական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենք, հաշվապահական հաշվառմանը վերաբերվող այլ օրենքներ, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ և հաշվապահական հաշվառումը կարգավորող իրավական այլ ակտեր) իրականացնում է Համալսարանի հաշվապահական հաշվառումը: Բաժինը կազմակերպում և վարում է համալսարանի հաշվապահական հաշվառման աշխատանքները և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, հարկային, պարտադիր վճարներ և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
Շուշանիկ Ազոյան
Գլխավոր հաշվապահ
Սիլվա Ադիլխանյան
Հաշվապահի օգնական
Հեռ.՝ (+37410)570910